Արսեն Կիտուր
Արսեն Կիտուր | |
---|---|
Ծնվել է | 1883 |
Ծննդավայր | Բայազետ |
Մահացել է | 1976 |
Մահվան վայր | ![]() |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան (1908) |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Արսեն Կիտուր (1883, Բայազետ - 1976, Բեյրութ), հայ հասարակական գործիչ։ 1905 թվականից հնչակյան կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1908) և Կոստանդնուպոլսի Պետական բարձրագույն ուսուցչանոցը (1914)։ 1916 թվականին Բաղդադում կազմակերպել է «Տարագրելոց պաշտպանության մարմին» բարեգործական ընկերությունը, որը նյութական օգնություն է ցույց տվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Իրաք տարագրված հայերին։
1917 թվականին տեղափոխվել է Անդրկովկաս, 1918 թվականին մասնակցել Սարդարապատի ճակատամարտին։ 1920 թվականի նոյեմբերին, գտնվելով Իրաքում, ողջունել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։
1920-ական թվականներին աջակցել է Միջագետքից Խորհրդային Հայաստան հազարավոր հայերի ներգաղթի գործին։ 1937-1957 թվականներին (ընդմիջումով) եղել է Բեյրութի «Արարատ» օրաթերթի խմբագիրը։
Աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակել է մարքսիզմը մանրբուրժուական տեսանկյունից մեկնաբանող՝ «Պատմութեան փիլիսոփայութիւնը» (1911), «Մարքսիզմ, դարվինիզմ, հոգին ու նիւթը» (1939), հնչակյան կուսակցության անցյալն իդեալականացնող՝ «Հայ ազատագրութեան ճանապարհին» (1949), «Յուշեր եւ փուշեր» (Բեյրութ, 2-րդ հրատարակություն, 1956) և այլն գրքեր։ «Արարատ»-ում տպագրած մի շարք հոդվածներում պաշտպանել է ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը՝ արտահայտելով սփյուռքահայ առաջադիմական ուժերի ձգտումները։ Խմբագրել է «Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան Կուսակցութեան» երկհատոր աշխատությունը (Բեյրութ, 1962)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան. հատոր Բ, Ե., 1981, «Սովետական գրող», էջ 109։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 449)։ ![]() |