Սուրեն Պապիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պապիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Սուրեն Պապիկյան | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| 2018 - 2019 | ||||
| Նախորդող | Դավիթ Լոքյան | |||
| Հաջորդող | պաշտոնը վերացվել է | |||
| ||||
| 2019 - 2021 | ||||
| Նախորդող | պաշտոնը հիմնադրվել է | |||
| Հաջորդող | Գնել Սանոսյան | |||
| ||||
| 2021 օգոստոս 2-նոյեմբերի 15 | ||||
| Նախորդող | Տիգրան Ավինյան | |||
| Հաջորդող | Համբարձում Մաթևոսյան | |||
| ||||
| 2021 թվականի նոյեմբերի 15-ից | ||||
| Նախորդող | Արշակ Կարապետյան | |||
| ||||
| 2019 թվականի հունիսի 16-ից - 29.10.2022 | ||||
| Նախորդող | Սասուն Միքայելյան | |||
| Հաջորդող | Նիկոլ Փաշինյան | |||
| Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
| Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան | |||
| Մասնագիտություն՝ | պատմաբան, քաղաքական գործիչ և պետական գործիչ | |||
| Ծննդյան օր | ապրիլի 26, 1986 (40 տարեկան) | |||
| Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
| Քաղաքացիություն | ||||
| Պարգևներ | ||||
Սուրեն Ռաֆիկի Պապիկյան (ապրիլի 26, 1986, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, պատմաբան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ[3], Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար[4] (2018-2019), Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար, Հայաստանի նախկին փոխվարչապետ (02.08.2021)[5]: Հայաստանի պաշտպանության նախարար (15.11.2021)[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։
2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ[7]։
2009-2012 թվականներին գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի։
Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում։
2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[8]։
2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ[9]«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ։
2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում[10]։
2018 թվականին «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության անդամ է, մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, որի ընթացում ապրիլի 10-ին բերման է ենթարկվել[11]։
2018 թվականի մայիսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Սուրեն Պապիկյանին նշանակել է Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը[12][13][14]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի համամասնական բաց ցուցակի թեկնածուներից մեկը՝ ստացել է 14 885 ձայն[15][16]։
2019 թվականի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից[17][18][19]։
2019 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետի առաջարկությամբ Հայաստանի նախագահը Սուրեն Պապիկյանին նշանակել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[20]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության նախագահ[21][22][23][24][25][26][27]։
Հայաստանի պաշտպանության նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի նոյեմբերի 15-ին Սուրեն Պապիկյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի համաձայնությամբ նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար[28][29]։
Հայ-ադրբեջանական ընդհարումներ (նոյեմբեր, 2021)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-ադրբեջանական պատերազմ, 2022
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ին տեղի է ունեցել հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ։ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել հայ-ադրբեջանական շփման գծի Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի հայկական մարտական դիրքերի, ռազմական օբյեկտների, բնակավայրերի և այլ ենթակառուցվածքների նկատմամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը պաշտոնական տվյալներով ունեցել է 207 զոհ[30], ավելի քան 20 գերևարված և 293 վիրավոր[30]։ Բացի այդ, հայկական կողմը կորցրել է տասնյակ հեկտարներով տարածք[31], ինչպես նաև բազմաթիվ բնակավայրերում բնակֆոնդի ու ենթակառուցվածքների ավերածություններ[32][33]։
Դատվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Պապիկյանը 2006 թվականի մարտի 27-ին զինվորական ծառայության ընթացքում զենքի գործադրմամբ վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման[34], սակայն 2007 թվականի փետրվարի 23-ին համաներմամբ ազատ է արձակվել[35]։ Տեղեկությունը մամուլում հրապարակվելուց հետո 2020 թվականի փետրվարի 14-ին այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը դիմել է ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին՝ պարզելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը և հանգամանքները[36]։ Փետրվարի 20-ին քրեական գործ է հարուցվել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար[37]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվականին պարգևատրվել է ԵՊՀ ուսանողական խորհրդի արծաթապատ մեդալով։
- 2016 թվականին պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով[38]։
- 2026 թվականի մարտի 27-ին Ֆրանսիայի նախագահ Էմայուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշան[39][40]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է։ Կինը Արմինե Մուրադյանն է։ Ունեն մեկ դուստր, մեկ որդի[41]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://milmedia.am/hy/lrahos/news_detales/90572
- ↑ Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
- ↑ «Սուրեն Պապիկյանն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ նախագահի հրամանագիր https://president.am/hy/decrees/item/4541/ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ նախագահի հրամանագիր.
{{cite web}}: Check|url=value (օգնություն); Missing or empty|title=(օգնություն) - ↑ «ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ https://factor.am/441556.html/.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն) - ↑ Հայաստանի Կառավարություն. Սուրեն Պապիկյան http://www.gov.am/am/gov-members/789/ Հայաստանի Կառավարություն. Սուրեն Պապիկյան.
{{cite web}}: Check|url=value (օգնություն); Missing or empty|title=(օգնություն) - ↑ Ընտրության պաշտոնական տվյալները https://civilcontract.am/News/FullNews/?newsID=43073 Ընտրության պաշտոնական տվյալները.
{{cite web}}: Check|url=value (օգնություն); Missing or empty|title=(օգնություն) - ↑ Սուրեն Պապիկյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ https://civilcontract.am/News/FullNews/?newsID=43074 Սուրեն Պապիկյանը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ.
{{cite web}}: Check|url=value (օգնություն); Missing or empty|title=(օգնություն) - ↑ Սուրեն Պապիկյան
- ↑ Սուրեն Պապիկյան. «Իմ քայլը» նախաձեռնության ևս երկու անդամի բերման են ենթարկել ու վարչական իրավախախտման արձանագրություն կազմել http://hetq.am/arm/news/87262/ Սուրեն Պապիկյան. «Իմ քայլը» նախաձեռնության ևս երկու անդամի բերման են ենթարկել ու վարչական իրավախախտման արձանագրություն կազմել.
{{cite web}}: Check|url=value (օգնություն); Missing or empty|title=(օգնություն) - ↑ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը
- ↑ Սուրեն Պապիկյանը՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ
- ↑ «Սուրեն Պապիկյանը կգլխավորի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ ««Իմ քայլը» դաշինքի 10 ամենից շատ ձայն հավաքած թեկնածուները». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Ով որքան ձայն է ստացել Լոռու մարզում
- ↑ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորական մանդատից
- ↑ «ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին, իսկ մանդատից հրաժարվել է 20 ընտրված թեկնածու, 18-ը՝ «Իմ քայլը» դաշինքից». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել 20 թեկնածու
- ↑ «ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- ↑ «ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը. նախկին նախագահ Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության նոր կազմում (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
- ↑ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Սուրեն Պապիկյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար, (արխիվացված16․11․2021թ․)։
- ↑ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար, (արխիվացված16․11․2021թ․)։
- 1 2 «Ինքնասպան եղած մարդու որդին զոհվել է» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ հոդված «5-րդ ալիք» հեռուստաընկերության կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ «7 հոգի ենք, սրա-նրա տանն ենք ապրում. Սոթքի բնակչի տունը, տրանսպորտային միջոցները հրետակոծվել են» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ «Սոթքից մինչև Գորիս հրթիռակոծությունը շարունակվում է․ կիրառվում են ԱԹՍ-ներ․ ՊՆ խոսնակ» հոդված factor.am կայքում, (արխիվացված 05․10․2022թ․)։
- ↑ LLC, Helix Consulting. «Զինծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Դատապարտվել եմ 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հարցով․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)». www.tert.am. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Սուրեն Պապիկյանը մեկնաբանել է իր դատվածության մասին լուրերը». CIVILNET. 2020 թ․ փետրվարի 14. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Քրգործ է հարուցվել՝ Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի տարածելու համար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.
- ↑ Սուրեն Պապիկյանի կենսագրությունը
- ↑ «Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշանը». Hetq.am. 2026-03-27. Վերցված է 2026-03-30-ին.
- ↑ «Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը». www.1lurer.am. 2026-03-27. Վերցված է 2026-03-30-ին.
- ↑ «Ծնվել է Սուրեն Պապիկյանի որդին». Armtimes.com. Վերցված է 2025-12-17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Կուսակցական գործիչներ
- ՀՀ գործող նախարարներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայաստանի պաշտպանության նախարարներ

