Արշակ Կարապետյան
Արշակ Կարապետյան | |
---|---|
![]() | |
փետրվարի 6, 1967 (56 տարեկան) - | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Արշակ Կարապետյան (փետրվարի 6, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռազմական գործիչ, գեներալ մայոր, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Կարապետյանը ծնվել է 1967 թվականի փետրվարի 6֊ին՝ Երևանում։ 1984-1989 թվականներին սովորել է ՌԴ ք. Կալինինգրադի Ռազմածովային բարձրագույն ուսումնարանում։ 1994-1997 թվականներին սովորել է ՌԴ ԶՈՒ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում՝ ավարտելով ոսկե մեդալով։ 2006 թվականին անգլերեն ռազմական դասընթաց է անցել Մեծ Բրիտանիայի Յորկի համալսարանում՝ 2008 թվականին՝ ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայում։ 2011 թվականին Արշակ Կարապետյանը ԱՄՆ Հարվարդի Կեննեդիի համալսարանում մասնակցել է դասընթացների։
1993֊2018 թվականին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ[1]։ 2018֊2021 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական։ 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հուլիսի 20֊ը եղել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ 2021 թվականի հուլիսի 20֊ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ[2] նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[3], իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար[4]։ Պաշտոնանկ է արվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արշակ Կարապետյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov»։ e-gov.am։ Վերցված է 2021-07-21
- ↑ «Ի՞նչ կենսագրություն ունի պաշտպանության նորանշանակ փոխնախարարը»։ iravaban.net։ 21․07․2021
- ↑ «Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարար»։ www.aravot.am։ Առավոտ։ 2021-08-02
- ↑ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտոնից. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը - Հրապարակ