Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց
| Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Կարգախոս | Ամեն ինչ գեղեցիկի սկզբունքով |
| Անվանված է | Գայ |
| Տնօրեն | Լ. Պետրոսյան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Հասցե | Երևան, Արաբկիր վարչական շրջան, Հրաչյա Քոչար 29 |
| Կայք | school129.safe.am |
Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան թիվ 129 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի թիվ 129 դպրոցը կրում է խորհրդային բանակի հայազգի հրամանատար Գայի անունը։ 2007 թվականից դպրոցն ընդգրկվել է ներառական կրթության համակարգում և իրականացնում է խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրման գործընթաց։ Դպրոցը հիմնանորոգվել է 2008 թվականին։
Դպրոցն ունի կահավորված լաբորատորիաներ ու կաբինետներ, բարեկարգ սպորտային (վերակառուցվել է 2006 թ) և հանդիսությունների դահլիճներ, կահավորված գրադարան։ Դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամներն են ՝ Գայանե Գալոյանը, Էմմա Ավետյանը, Հերմինե Հակոբջանյանը, Արտաշես Հակոբյանը, Հայկ Մուշեղյանը, Գոհար Հովհաննիսյանը, Լևոն Մնացականյանը, Վլադիմիր Այվազյանը[1][2]։
Դպրոցի բակում տեղադրված է Գայի կիսանդրին։
Շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ
- ↑ «Երևանի Գայի (Հայկ Բժշկյանց) անվան հ. 129 հիմնական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 7-ին.

