Ալինա Օրդյան
Արտաքին տեսք
Ալինա Օրդյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Օրդեր ֆիլմ փրոդաքշն, Հայկական երկրորդ հեռուստաալիք և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Ծնողներ | Վալտեր Օրդյան, Եվա Թարխանյան |
Ալինա Վալտերի Օրդյան (փետրվարի 10, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հաղորդավար։ Եղել է Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի նախկին գլխավոր խմբագիր (2015-2017 թթ.)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականի փետրվարի 10-ին Երևանում, ծագումով՝ Տավուշի մարզի Այգեձոր գյուղից։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1981-1991 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում։ 1991-1996, սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1996-1997 թվականներին մասնակցել է հեռուստատեսային լրագրության դասընթացներին (Meltex): 2000 թվականին մասնակցել է «Աջակցություն հետաքննող լրագրողներին» ծրագրին, Վաշինգտոն, Նյու Յորք։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997-1998 թվականներին աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում, «Այբ-ֆե» լրատվական ծառայության լրագրող։
- 1998-2004 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում, «Հայլուր» լրատվական ծառայության լրագրող, «Օրակարգ» լրատվական-վերլուծական հաղորդաշարի լրագրող, «Հազարից մեկ» հաղորդաշարի հեղինակ։
- 2004-2006 թվականներին աշխատել է Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում, «Էջադիր» լրատվական-վերլուծական հաղորդաշարի հեղինակ։
- 2005-2007 թվականներին աշխատել է City FM ռադիոկայանում, City FM-Լուրեր լրատվական թողարկումների խմբագիր և մեկնաբան։
- 2006-2015 թվականներին աշխատել է Հ2 հեռուստաալիքում, Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի լրագրող։
- 2010 թվականի աշխատում է Օրդֆիլմ կինոարտադրող ընկերությունում, ծրագրերի ղեկավար, սցենարի հեղինակ, դասախոս։
- 2015-2017 թվականներին աշխատել է Ռոսիա Սեգոդնյա միջազգային գործակալության, Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալությունում որպես գլխավոր խմբագիր[1]։ Վարել է իր հեղինակային «Սպուտնիկ Արմենիա. Ալինա Օրդյանի հետ» ամենշաբաթյա առցանց տեսահաղորդումը[2]։
- 2018 թվականի սեպտեմբերից աշխատում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում որպես դասախոս։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆրունզիկ Մկրտչյան. Կյանքը ժապավենի վրա» փաստագրական ֆիլմ, սցենարի հեղինակ։
- «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» փաստագրական ֆիլմ, սցենարի հեղինակ։
- «Հայաստան-Թուրքիա. լրագրության սահմանները» փաստագրական ֆիլմ, սցենարի հեղինակ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի եղբայր՝ Հայկ Օրդյան և քույր՝ Աիդա Օրդյան։