Այգեձոր (Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Այգեձոր | ||
հայ․՝ Ղուլալի | ||
![]() Այգեձորը ամռանը | ||
Կոորդինատներ: 40°53′32″ հս․ լ. 45°30′27″ ավ. ե. / 40.89222° հս․. լ. 45.50750° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
ԲԾՄ | 780 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2 608[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | այգեձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 4202 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
Պաշտոնական կայք | aygedzor.com | |
| ||
Այգեձոր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոնից 75 կմ հարավ-արևելք, Ախինջա գետի ափին։
Բովանդակություն
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1939 թ.-ի մայիսի 4-ը կոչվել է Ղուլալի[2]։ Այսօր այգեձորցիների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղուլալի անունը ծագել է օտարազգի զավթիչներ Ղուլի և Ալի եղբայրների անունների միացումից։ Կա նաև երկրորդ և առավել արժանահավատ վարկածը։ Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը համընկել է Ախնջի և Տավուշ գետերի հովիտների գյուղերի տեր ու տնօրեն սուլթան Նասիբի կառավարած ժամանակահատվածին․ Նասիբը նորաստեղծ գյուղը որպես սեփականություն շնորհել է իր ծառա Ալուն, և վերջինիս անունով էլ կոչվել է Ղուլալի, այն է՝ ծառա Ալի (ղուլ՝ պարսկերեն ծառա)[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 900-650 մ,միջինը՝ 780 մ։ Ախինջա գետը կամ ինչպես տեղացիներն են անվանում Ախնջին գյուղը բաժանում է երկու մասի։Ռելիեֆում աչքի են ընկնում քարագագաթները և խոր ձորերը։Գյուղի արևելյան և հարավային մասերը անտառապատ են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս Այգեձորի տեղակայման վայրում հայկական բնակատեղի է եղել սկսած մ.թ. 5-րդ դարից, ինչի մասին է վկայում գյուղի տարածքում գտնվող կիսավեր Սուրբ Հռիփսիմե վանքը։ Այգեձորը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնությամբ՝ անտառապատ սարերով, ձորերով, առվակներով ու աղբյուրներով։
Հայաստանի պատմական Ուտիք գավառի Տավուշի մարզի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Ախնջի գետի գեղատեսիլ հովտում է հիմնադրվել Այգեձոր գյուղը։ 1895 թվականին Բաքվում լույս տեսած Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանի «Արցախ» գրքում նշված է, որ 1890-ական թթ Ղուլալին ունեցել է 114 ծուխ, արական սեռի 742, իգական 601, ընդամենը՝ 1343 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են փառիոսոս քաղաքից։ Կարիելի է ենթադրել որ հիշյալ տվյալները կրել են զուտ վիճակագրական բնույթ և անհրաժեշտ են եղել հարկերի գանձման, զորակոչի, այլևայլ հարցերի համար։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգեձորի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1831 | 1873 | 1914 | 1922 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 910 | 1147 | 1036 | 1437 | 1678 | 2455 | 2375 | 1990 | 2833 | 2701 | 2491 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Գյուղի մոտակայքում գործում է պահածոների՝ Էկոգարդեն գործարանը։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգեձորի մոտ հայտնաբերվել են գրանիտի և մարմարի հանքավայրեր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգեձորի մեջ է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին (5-19 դարեր), իսկ արևմտյան մասում՝ «Խզնաքար» (10-12 դարեր) և «Երգեվանք» (10-13 դարեր) ամրոցները, «Էրի ձոր» գյուղատեղին (10-17 դարեր)։ Գյուղից 3 կմ արևելքում է գտնվում «Կարմիր Արեգունի» ամրոցը (վաղ միջնադար), 2 կմ հարավ-արևմուտքում՝ «Հայգրնի» դամբարանադաշտը (մ.թ.ա. 1-ին հազարամյակ)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այգեձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Տավուշի մարզ)
- Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Այգեձոր)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 21
- ↑ Քարտաշյան Ալբերտ (1999)։ Քարհատ-Ղուլալի-Այգեձոր։ Երևան: <<Մանկավարժ>>
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 18»։ Վերցված է 2014 Մայիսի 24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այգեձոր գյուղ տեսանյութեր (ռուս.)
|