Պառավաքար
| Գյուղ | ||
|---|---|---|
| Պառավաքար | ||
| 40°58′50″N 45°23′57″E / 40.98056°N 45.39917°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տավուշ | |
| Համայնք | Տավուշի մարզ և Տավուշի շրջան | |
| Գյուղապետ | Ռոլանդ Մարգարյան | |
| ԲԾՄ | 850 մ | |
| Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1725 մարդ (2012) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | պառավաքարցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 (231) | |
| Փոստային ինդեքս | 1149 | |
|
| ||
Պառավաքար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում, Վարագաջուր գետի ստորին հոսանքի ձախափնյակում, Վարագի լեռների լանջին, Երևանից՝ 178 կմ, մարզկենտրոնից՝ 45 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 2 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկա գյուղատեղից 3 կմ ներքև գտնվելիս է եղել Թուրք Թաթլու (Թաթըլի) գյուղը, որի բնակիչները 1926 թվականին տեղափոխվել և բնակություն են հաստատել ներկայիս տեղում։ Պառավաքարն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին, որի պատճառով բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների[1]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 C է, ձմռանը՝ - 2 C։ Գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պառավաքարի մշտական բնակչությունը կազմել է 1464, առկա բնակչությունը՝ 1483 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3]
| Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 457 | 871 | 884 | 2013 | 1529 | 2026 | 1924 | 1917 | 1930 | 1464[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղագործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Համայնքն ունի դպրոց, բժշկական ամբուլատորիա, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասում են, թե մի պառավ է լինում, չոր գլուխ մի պառավ։ Հոգնում է աշխարհից էլ, կյանքից էլ ու որոշում է քարից իրեն գցել ձորը, մեռնել, պրծնել։ Գնում է, բարձրանում մի քարի, աչքերը փակում, ընկնում ցած։ Հագին լայն շորեր են լինում։ Քամուց փեշերը բացվում են, պառավը կամաց իջնում է ցած։ Աչքերը բացում է, տեսնում ողջ առողջ։
― Ա՜խ, Աստված,- ասում է,- աչք չունես, թե ականջ։ Ով կյանք է ուզում՝ մահ ես տալիս, ով մահ է ուզում՝ մահ չես տալիս։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Տավուշի մարզպետարան, Պառավաքար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| |||||||||||||||||||||||||||||||||
