Վերին Ծաղկավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ծաղկավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Վերին Ծաղկավան
Կոորդինատներ: 40°56′31″ հս․ լ. 45°19′52″ ավ. ե. / 40.94194° հս․. լ. 45.33111° ավ. ե. / 40.94194; 45.33111
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Գյուղապետ Արթուր Ղազարյան
Հիմնադրված է 1900 թ.
Մակերես 15.5 կմ²
ԲԾՄ 750 մ
Կլիմայի տեսակ մերձարևադարձային
Բնակչություն 958[1] մարդ (2008)
Ժամային գոտի UTC+4
##Վերին Ծաղկավան (Հայաստան)
Red pog.png

Վերին Ծաղկավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Բերդի տարածաշրջանում, մարզկենտրոնից 41 կմ հյուսիս-արևելք, Վարագաջուր գետի ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1920թ. այստեղ են տեղափոխվել հարևան Վարագավան գյուղից։

Վերին Ծաղկավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1922 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 501 650 1105 1011 1233 1100 914 996 1034

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, ձորալանջին, անտառի մեջ է գտնվում Շխմուրադի Սուրբ Աստվածածին վանական համալիրը (12-13 դար)՝ կազմված եկեղեցուց, մատուռից և երկու գավթից։ Եկեղեցին (1181թ) կառուցված է սպիտակագույն ֆելզիտից, լավ է պահպանված և ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ որմնամույթով։ Ուղղանկյուն ավանդատների մուտքը բեմից է։ Արևելյան ճակատը մշակված է զույգ խորշերով։ Համալիրի հարավ-արևելքում կիսավեր, միանավ մատուռն է։ Վանքի գավիթները եկեղեցու հարավային և արևմտյան կողմերում են։ Արևմտյան գավիթը քառակուսի հատակագծով դահլիճ է, մեկ զույգ ութանիստ մույթով, որոնցից դեպի եկեղեցու ճակատի որմնամույթերը ձգվող կամարների վրա բարձրանում է երդիկով ավարտվող կենտրոնական հատվածը։

Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 1-ին հազարամյակին «Պախրախաչ», մ.թ.ա. 6-րդ-5-րդ դարերում «Բերդաքար» և մ.թ.ա. 1-ին հազարամյակում «Կալքար» ամրոցները; 13-17 դարերում «Քարագլուխ», «Հախսու» և «Ճաքած գյուղ» գյուղատեղիները։ [3]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]