Ոսկեպար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկեպար (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ոսկեպար | ||
![]() Ս. Աստվածածին եկեղեցին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Սերոբ Մախսուդյան | |
Հիմնադրված է | 5-րդ դար թ. | |
Մակերես | 11,5683 կմ² | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 880[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Ոսկեպարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքսներ | 4114 | |
Պաշտոնական կայք | tavush.gov.am/about-communities/743/ | |
|
Ոսկեպար (Ոսկեբար), գյուղ Հայաստանի Տավուշի մարզում` մարզկենտրոնից 31 կմ հյուսիս-արևմուտք` Ոսկեպար գետի հովտում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկեպարը հիմնադրվել է մ.թ. IV դարում գ. Ոսկեպարի Ալավերդյանների նախնիների կողմից։ Ներկայումս գյուղը տարածվում է համանուն գետի միջին հոսանքում՝ Կատարքա սարի ստորոտում։ Սակայն դարերի ընթացքում ունեցել է մի շարք գյուղատեղիներ՝ Ոսկեպար գետի հովտի տարբեր հատվածներում գետի աջ ու ձախ ափերին։ Գետի հովտում նախկինում տարածվում էր Գուգարք աշխարհի Կանգարք գավառը, որը պատկանում էր փոքր նախարարական տոհմի։ Ամենահին գյուղատեղիներից մեկը գտնվել է Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջը, որտեղից առայսօր գտնվում են հին խեցեղենի մնացորդներ, երբեմն նաև ամբողջական կարասներ։ Կատարքա սարի աջ ստորոտում է գտնվում գյուղի 10- 12դդ Ղազանչի գյուղատեղին՝ նույն դարաշրջանի եկեղեցիով։
Նախկինում Ախիսբարա Հայկական անվանմամբ ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի կազմում[2]։
1991 թ. մայիսի 6-ին Ադրբեջանի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակն ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ ցանկանում էր ոչնչացնել Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղը։ Սակայն նրանց չհաջողվեց իրականացնել իրենց անմարդկային ոճրագործությունը՝ շնորհիվ գյուղի ինքնապաշտպանության մարտիկների և 1991 թ. գյուղ Ոսկեպար ժամանած ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր Անատոլի Շաբադի։ Ա.Շաբադը և Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհրդի պաշտոնական պատվիրակությունը գյուղ Ոսկեպար այցելեցին 1991 թ. մայիսի սկզբին, երբ իրավիճակը բավականին լարված էր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկեպարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1907[2] | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 179 | 393 | 200 | 617 | 842 | 832 | 1097 | 1189 | 1309 | 956 | 869 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իջևան տանող ճանապարհի եզրին է գտնվում մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Շաքարաբերդ” ամրոցը։ Գյուղից 1 կմ հյուսիս-արևելքում գտնվում է Սբ. Աստվածածին եկեղեցին (VI-VII դարերի), իսկ 3 կմ հարավ-արևմուտքում՝ “Զորակամուրջ” ամրոցը (X-XIV դարեր)։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը հիմնադրվել է VII դարում։
- Ոսկեպարի Սուրբ Սարգիս եկեղեցի, որը հիմնադրվել է 2000 թ. Սարգիս Ավագի Պապյանի կողմից, ինչպես նաև նրա նախաձեռնությամբ եկեղեցու տարածքում տեղադրվել է նաև խաչքար։
- Խաչքար-հուշաղբյուր նվիրված Ժիրայր Պապյանին, որը կառուցվել է 2009 թ.։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 121
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 162»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 24
|