Դովեղ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Դովեղ | |||
| 41°11′0″N 45°2′0″E / 41.18333°N 45.03333°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Տավուշ | ||
| Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | ||
| Գյուղապետ | Գնել Կիրակոսյան | ||
| ԲԾՄ | 720 մ | ||
| Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 534[1] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | դովեղցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Դովեղ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 2 կմ արևելք[2]։
Գյուղի անվան ծագման տարբեր բացատրություններ կան։ Մի վարկածով հնում բնակավայրի անվանումը Դավեղ է եղել, այսինքն` դեպի վեր։ Դովեղը հարևան ադրբեջանցիները անվանել են Բալաքենդ, այսինքն՝ փոքր շեն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դովեղի մշտական բնակչությունը կազմել է 534, առկա բնակչությունը՝ 523 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է Արցախից։
Դովեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 201 | 351 | 370 | 506 | 514 | 525 | 576 | 642 | 602 | 534[1] |
Իրականում այսօր գյուղում բնակվում է 500-ից պակաս մարդ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և մասամբ այգեգործությամբ։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում կան ֆելզիտի հանքավայրեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դովեղից 4 կմ հարավ-արևելքում գտնվում է XVI-XIX դարերի Սուրբ Սարգիս վանական համալիրը, իսկ 6 կմ հարավ՝ XVI-XVII դարերի «Արի գեղ» գյուղատեղին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 65.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||

