Պորտալ:Տավուշի մարզ
|
Ներածություն
Տավուշի մարզ, մարզ Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ Տավուշի մարզը իր մեջ ներառում 4 աշխարհների գավառներ ու գավառամասեր։ Մարզի տարածքի հյուսիսային մասը (Նոյեմբերյանի տարածաշրջանը) հիմնականում համապատասխանում է Գուգարքի Կողբափոր, կենտրոնական և արևմտյան մասերը՝ (Իջևանի տարածաշրջանը)՝ Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային մասը՝ (Դիլիջանի տարածաշրջանը) մտել է Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ, իսկ արևելյան մասերի՝ (Բերդի տարածաշրջանի) բնակավայրերն ու հնավայրերը հիշատակվում են Ուտիք աշխարհի Փառիսոս և Արցախ նահանգի Քուստի գավառներում։
Ընտրյալ հոդված
Տավուշի հրետանային կամավորական ջոկատ, Արցախյան պատերազմի ընթացքում Շամշադինի շրջանում տեղի ունեցած մարտերին մասնակցած ռազմական կազմավորում: Ձևավորվել է 1989 թվականին Տավուշի շրջանում տեղակայված հակակարկտային հրանոթների հրետանավորներից: Ունեցել է շտաբ և հենակետեր Վերին Կարմիրաղբյուր (հրամանատար՝ Հ. Միրցախանյան), Նավուր (Մ. Նիգոյան), Չինչին (Ա. Պետրոսյան), Պառավաքար (Խ. Բուլղադարյան) գյուղերում: 1989-1994 թթ. մասնակցել է շրջանի ինքնապաշտպանական մարտերին՝ օգտագործելով հակակարտային հրանոթներ: Ընդհանուր հրամանատար՝ Մ. Նիգոյան, շտաբի պետ՝ Շ. Գաբրիելյան: Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ:
Ընտրյալ վայր
Նոր Վարագավանք, հայկական վանական համալիր է Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թթ-ին, հետագայում համալիրն ավելի է մեծացրել թոռ՝ Վասակ Բ-ն 1234-1237 թթ-ին։ Կյուրիկյանները Բագրատունիների կրտսեր ճյուղն են, և նրանց Տաշիր-Ձորագետի թագավորությունը ընդգրկել է պատմական Գուգարք, Արցախ և Ուտիք նահանգները։ Նոր Վարագավանքը Կյուրիկյան իշխանատոհմի տապանատուն է։ Շքեղ ձևավորում ունի գավթի շքամուտքը։ Այստեղ առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը։ Հավանաբար Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին։
Ընտրյալ անձ
Արտավազդ Արշակի Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան: ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ 1946 թվականից։ Արտավազդ Ավագյանը ուսումնասիրում էր բույսերի զարգացումը: Նրա հետազոտությունները նվիրված են բուսական օրգանիզմների աճման ու զարգացման նպատակադիր ղեկավարման խնդիրներին, բույսերի բեղմնավորման երևույթների բացահայտմանը, ստադիականության տեսությանը, վեգետատիվ հիբրիդացմանը: Տվել է բուսական օրգանիզմների երիտասարդացման երևույթի նոր մեկնաբանություն:
Նոր հոդվածներ
Գիտե՞ք դուք արդյոք
- Տավուշի մարզը Հայաստանի միակ մարզն է, որ սահմանակից է թե՛ Վրաստանին, թե՛ Ադրբեջանին։
- Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանը ունենալով մոտ 350 կմ Հայաստանում ամենաերկարն է Ադրբեջանի հետ։
- Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է։
- Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած։
- Տավուշի մարզի բնակչության զգալի ներգաղթ տեղի է ունեցել 18-րդ դարի սկզբին, երբ Արցախի գավառներից զգալի թվով հայեր են վերաբնակվել մարզի ստորին գոտու գյուղերում։
Ընտրյալ պատկեր
Կատեգորիաներ
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք օգնել Հայերեն Վիքիպեդիային Տավուշի մարզին վերաբերվող նոր հոդվածներ ստեղծելով և բարելավելով արդեն գոյություն ունեցողները: Դու կարող եք հոդվածները թարգմանել նաև օտարալեզու Վիքիպեդիաներից (անգլերեն, ռուսերեն և այլն), չնայած որ այնտեղ այդքան էլ շատ տեղեկություն չկա մարզի մասին: Հիմնական աղբյուր է հանդիսանում գրականությունը, որի ցանկը դուք կարող եք գտնել համապատասխան էջում:
Նախագծեր
Քարտեզ
