Թեղուտ (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Թեղուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Մակերես9.5 կմ²
ԲԾՄ1150 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1500[1] մարդ (2024)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԹեղուտեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/723/ (հայ.)
Թեղուտ (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Թեղուտ (Տավուշի մարզ) (Հայաստան)

Թեղուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 28 կմ հարավ-արևմուտք, Դիլիջան-Իջևան ճանապարհի վրա, Աղստև գետի ձախափնյակում։ Գյուղի մակերեսը 9,5 կմ քառակուսի է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ, գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19 C, ձմռանը՝ -2 C։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1925 թվականին, սկզբում եղել է նախկին Ջարխեչ գյուղի թաղամասերից մեկը, հետագայում որպես առանձին գյուղ անվանվել է Հաղարծին, այնուհետև՝ Թեղուտ։ Եղել է Դիլիջան քաղաքի վարչական ենթակայության տակ, առանձին բնակավայրի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1993 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թեղուտի մշտական բնակչությունը կազմել է 1342, առկա բնակչությունը՝ 1208 մարդ[1]։ Թեղուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1959 1970 1987 2001 2011
Բնակիչ 267 613 770 1234 1353 1342[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարեղենի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտից 5 կմ հյուսիս, “Ճեռի հողեր” հանդամասում, գտնվել են Հայոց թագավոր Արտաշես Ա-ի (189-160 մ.թ.ա.) թողած երկու սահմանաքարերը արամեերեն գրով։ Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 13-ին.