Ազատամուտ
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ազատամուտ | ||
| 40°58′33″N 45°11′53″E / 40.97583°N 45.19806°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տավուշ | |
| Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | |
| Վարչական ղեկավար | Արտակ Չոբանյան | |
| Այլ անվանումներ | Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան | |
| Մակերես | 0.5 կմ² | |
| ԲԾՄ | 580 մ | |
| Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 2513[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | ազատամուտցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 (263) | |
| Փոստային ինդեքս | 4003 | |
| Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/700/ Կաղապար:Ref-hy== | |
|
| ||
Ազատամուտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1920 թվականի նոյեմբերի 11-ին կոչվել է Ազատամուտ, քանի որ այդ օրը գյուղի տարածքով են մուտք գործել ռուսական 11-րդ Կարմիր բանակը, որպեսզի իրականացնի հետագա նվաճողական գործողություններ[2]։ 1970-ից 1978 թվականի հունվարի 25-ը կոչվել է Բենտոնիտային կավերի գործարանին կից ավան[3]
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք, իսկ մայրաքաղաք Երևանից՝ 149 կմ։ Ծովի մակերևույթից բարձր է 580 մ է[3]։
Գտնվում է բարեխառն գոտում, անտառազուրկ է, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ +3 C[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ազատամուտի մշտական բնակչությունը կազմել է 2513, առկա բնակչությունը՝ 2058 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1979 | 1989 | 1991 | 2001 | 2011 | 2012 |
|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 1517 | 4004 | 3400 | 2446 | 2513[1] | 2823 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում աշխատում է բենտոնիտի գործարանում։ Զբաղվում են նաև առևտրով և ծխախոտի վերամշակումով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 11.
- ↑ 3,0 3,1 3,2 Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 10.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 15-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||
