Ակնաղբյուր (Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Տավուշ | ||
Գյուղապետ | Կարեն Դոլմազյան | ||
Հիմնադրված է | 451 թ. | ||
Այլ անվանումներ | Մորուտ, Ներքին Աղդան | ||
Մակերես | 5,8 կմ² | ||
ԲԾՄ | 683 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲509 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ակնաղբյուրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ակնաղբյուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսային մասում, Աղստև գետի ձախափնյակում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս, Դիտավան գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 146 կմ։
Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Ներքին Աղդան, ապա՝ մինչև 1970 թվականի նոյեմբերի 11-ը՝ Մորուտ[2]։
Ակնաղբյուրի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։
Ըստ որոշ աղբյուրների Ակնաղբյուրի հին բնակիչները եղել են Արցախի Աղդամ քաղաքից, որի պատճառով կոչվում էր Ներքին Աղդան։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովի մակերևույթից բարձրությունը 650 մ է։ Գյուղի մակերես 5,8 կմ քառակուսի է։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնաղբյուրը գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 23 °C է, ձմռանը՝ -1 °C։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ակնաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 509, առկա բնակչությունը` 473 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնաղբյուրի արևմուտքում է գտնվում XIII-XX դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 16
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 11. — 184 p.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 227)։ ![]() |
|