Իծաքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Իծաքար
Itsakar Tavush.jpg
Իծաքարը
Կոորդինատներ: 40°52′0″ հս․ լ. 45°18′0″ ավ. ե. / 40.86667° հս․. լ. 45.30000° ավ. ե. / 40.86667; 45.30000
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
ԲԾՄ 1150 մ
Կլիմայի տեսակ մերձարևադարձային
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 303 մարդ (2012)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն իծաքարցի
Ժամային գոտի UTC+4
##Իծաքար (Հայաստան)
Red pog.png

Իծաքար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Երևանից՝ 213 կմ, մարզկենտրոնից՝ 80 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 14 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իծաքար գյուղը սկզբում որպես անասնապահական ամառանոց հիմնվել է 1888 թվականին։ Խորհրդային տարիներին Իծաքարը որպես փոքր բնակավայր համարվել է Նավուր գյուղի թաղամաս։ 1991 թվականին Իծաքարն առանձնացել է Նավուրից և ստացել ինքնուրույն համայնքի կարգավիճակ[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 18 C է, ձմռանը՝ -3 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իծաքարի ազգաբնակչության փոփոխությունը[2]

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004 2012
Բնակիչ 125 344 406 516 384 380 289 303

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]