Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակ (այլ կիրառումներ)
Հաղթանակ (նախկինում` Թումանյանի անվան սովխոզին կից ավան ),
գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում , նախկին Նոյեմբերյանի շրջանում , Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք` Դեբեդ գետի աջափնյակում։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Հաղթանակի մշտական բնակչությունը կազմել է 1161, առկա բնակչությունը` 946 մարդ[1] , բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2] .
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Հաղթանակից 1,5 կմ հյուսիս գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Խրամաբերդ” ամրոցը ։
Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք Իջևանի տարածաշրջան Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք Կողբ համայնք Այրում համայնք Բերդի տարածաշրջան (Շամշադին ), Բերդ համայնք