Jump to content

Գետահովիտ (գյուղ)

Coordinates: 40°53′45″N 45°7′53″E / 40.89583°N 45.13139°E / 40.89583; 45.13139
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետահովիտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Գետահովիտ
40°53′45″N 45°7′53″E / 40.89583°N 45.13139°E / 40.89583; 45.13139
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ
Այլ անվանումներմինչև 1978 - Թալա
ԲԾՄ835 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2123 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունգետահովիտցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+ 374 (263)
Փոստային ինդեքս4008
Փոստային դասիչ4008
Գետահովիտ (գյուղ) (Հայաստան)##
Գետահովիտ (գյուղ) (Հայաստան)
Գետահովիտ (գյուղ) (Տավուշի մարզ)##
Գետահովիտ (գյուղ) (Տավուշի մարզ)

Գետահովիտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սառնաջուր գետի ստորին հոսանքում։

Գյուղի հին անունը Թալաքանդ է։Գյուղը 1803 թվականին եղել է Պարսկաստանի տիրապետության տակ ապա ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո 1805 թվականին մտել է Ցարական կառավարության հաշվառման մեջ։

Թալաքանդ նշանակում է բացատ և պարսկական բառ է։ Երբ Ղարաբաղից գաղթացները եկել են հաստատվել նրանց հետ եղել են նաև պարսիկներ։ Ամբողջ տարածքը եղել է անտառապատ սակայն պարսիկներից մեկը նկատելով բացատ տարացք ասել է «Թալաքանդ, Թալաքանդ» այդ պատճառով էլ գյուղի անունը եղել է Թալաքանդ։ Ժամանակի ընթացքում անունը տրոհվել և դարձել է Թալա սակայն բացատրությունը չի փոխվել։ 1978 թվականին վերանվանվել է Գետահովիտ։ Գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի Իջևանի լեռնաճյուղերի հարավային արոտի անտառապատ վայրում, Աղստև գետի և Սառնաջուր վտակի ստորին հոսանքում Իջևան քաղաքից 1կմ դեպի հյուսիս։ Այստեղով է հոսում նաև Թալաջուր գետակը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետահովիտի մշտական բնակչությունը կազմել է 2123, առկա բնակչությունը՝ 1991 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասն այստեղ է փոխադրվել մոտակա Հին Թալա գյուղից և Արցախի Խաչեն ու Ջրաբերդ գավառների գյուղերից։

Գետահովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 118 352[5] 559 665 893 1015 1331 1487 1778 2088 2123[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բանջարեղենի, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետահովիտից 1,5 կմ հյուսիս-արևելքում գտնվում է “Մրգաշեն” գյուղատեղին (XII-XIII դարեր), որտեղ նշմարվում են եկեղեցիների և գերեզմանոցի ավերակներ, իսկ 11 կմ արևմուտք՝ “Կըռանա-Տուխտ” գյուղատեղին (XII-XIII դարեր)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 392 — 992 էջ։
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 16-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»