Դեղձավան
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Դեղձավան | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տավուշ | |
| Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | |
| Հիմնադրված է | 1973 թ. | |
| Այլ անվանումներ | Արճիսի սովխոզի 2-րդ մասին կից | |
| ԲԾՄ | 430 մ | |
| Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 287[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | դեղձավանցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Դեղձավան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 12 կմ հյուսիսարևելք, Դեբեդ գետի աջափնյակում, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա։
Դեղձավան է վերանվանվել 1978 թ.-ի հունվարի 25-ին։ Հիմնադրվել է 1978 թ.-ին՝ Արճիսի ձմեռանոցի արտադրական տեղամասի հիման վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դեղձավանի մշտական բնակչությունը կազմել է 287, առկա բնակչությունը՝ 225 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
| Տարի | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|
| Բնակիչ | 221 | 238 | 286 | 287[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 68» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 23-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||
