Չինարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Չինարի
Khoranashat Monastery.jpg
Չինարիի Խորանաշատ վանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներԽորանաշատ
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1256 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունչինարեցի, չինրեցի
Ժամային գոտիUTC+4
##Չինարի (Հայաստան)
Red pog.png

Չինարի, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից 14 կմ հարավ-արևելք, Աղնջա գետի աջափնյակում։ Երևանից՝ 235 կմ, մարզկենտրոնից՝ 102 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Գարդմանի վերջին` արևմտյան լեռնաբազուկի արևմտահայաց լանջի ստորոտում։ Այդ վայրը եղել է Ղուլալուի (այժմ` Այգեձոր) ձմեռանոց-բնակատեղին, որն աստիճանաբար վերածվել է հիմնական բնակավայրի։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարի անունը հավանաբար առաջացել է նրանից, որ այդ հանդամասը կիսող ձորն ի վեր բուսած են եղել հին ու վիթխարի չինարի մեծ ծառեր, որոնցից մի քանիսը մինչև օրս էլ կանգուն մնում են։ Այդ մասին կա ոչ շատ հնուց եկած մի ավանդություն, բայց և իրական փաստ[1]։

Ղուլալվեցիները հնուց ի վեր այդ հողերում ցանել են հացահատիկային կուլտուրաներ և հունձը կատարել են մանգաղի հնագույն տեսակով, որը կոչվում էր «չին»։ Ի տարբերություն մյուս հողերի, որտեղ հացահատիկ չէին ցանում, այդ չինով հնձվող ամբողջ հանդամասը կոչում էին «Չների կամ Չիների հողեր», «Չների դյուզեր»։ Աստիճանաբար չներ անունը հանդամասի վրա հաստատվում է և որոշ ձևափոխության ենթարկվելով բարբառի մեջ, դառնում է «չիների», ապա «չինարի», ու այդպես այդ բառը մնում է որպես անուն` նոր հիմնադրած գյուղի վրա` Չինարի։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի արևելյան կողմի լեռնալանջի վերին մասում է գտնվում 13-րդ դարի նշանավոր վանքերից մեկը`Խորանաշատ վանքը, որը մինչ օրս կանգուն է։ Խաչի Չալա կողվող հանդամասի աղբյուրից կավե խողովակներով ու ջրհորդաններով կառուցվել է ավան, որը ձգվել է մինչև Պարթևաշեն (Պարթաղի քար) և այնտեղի հին բերդ- ամրոցը։ Այդ ջրմուղի երկարությունը մոտ 3 կիլոմետր է։ Պարթևաշեն ավանի տարածքում հողի տակ հայտնաբերվել են միջնադարից մնացած նյութական արժեքներ`գործիքներ, իրեր, ամանեղեն, զենքի նմուշներ։ Այս վայրում հայտնաբերվել է հազվագյուտ աղացաքար, որը նախատեսված էր հացահատիկ աղալու համար։ Այդ աղացաքարն այժմ գտնվում է Այգեձոր գյուղի ալրաղացի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինարին 19-րդ դարի կեսերից սկսել է առանձնանալ Ղուլալի (այժմ Այգեձոր) գյուղից։ Չինարի գյուղի բնակչությունը 1890 թվականին տեղափոխվել է Այգեձոր (նախկին Ղուլալու) գյուղ։ Մինչև 1930-ական թվականները երկու հողերն ու այգիները խառն են եղել և գյուղերի միջև սահմանագիծ չի եղել[1]։

Որպես առանձին բնակավայր հիշատակվում է 1880 թվականից՝ լինելով Ղուլալիի համայնքի կազմում։ Ինքնուրույն համայնքի կարգավիճակ է ստացել 20-րդ դարի սկզբին։ Գյուղի վարչական տարածքում է գտնվում 13-րդ դարի սկզբին կառուցված նշանավոր Խորանաշատի վանքը։ Չինարիի կոլեկտիվ տնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, հողի սեփականաշնորհման հետևանքով լուծարվել 1993 թվականին[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական մերձարևադարձային գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +25 C է, ձմռանը՝ 0 C ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին Չինարի գյուղում կար 50 տնտեսություն, 210 բնակչով։ Առաջին անգամ Չինարի գյուղը, որպես առանձին վարչական միավոր, մարդահամարի է ենթարկվել 1908 թվականին, որի ժամանակ բնակչության թիվը կազմում էր 523 հոգի։ Այդ աճի մեծ տարբերությունը պայմանավորված էր Ղուլալուից բնակիչների Չինարի տեղափոխվելով[1]։

1965 թվականին գյուղն ուներ 320 տնտեսություն 1661 բնակչով։ Ղուլալուից այդտեղ տեղափոխված հիմնադիր տոհմերն ու տոհմաճյուղերն էին Աղամանք կամ Միրզոյանները, Ջուլհականք, Գյորգունք կամ Պետրոսյանները (Իրիցանք), Չաղալանք, Ղասունք կամ Արզումանանք, Ապերանք, Ռստամանք (Բագրատունի Մելիք Առուստամի սերունդները,որոնք եկել են մայրաքաղաք Անիից և մելիքություն ունեին նաև Գարդմանում` նստավայրը Բարսում), Պրունանք (Հովակիմյանները), Մակառանք, Պետունք, Վըսկանանք[1]։

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Չինարիի մշտական բնակչությունը կազմել է 887, առկա բնակչությունը` 814 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 614 707 1097 1464 1575 1473 1467 1253 887[3] 1256

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, փոստի բաժանմունք, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արտակ Կարապետի Տեր Գրիգորյան «Տավուշ (Շամշադին)», Երևան 2013, էջ 182
  2. «Տավուշի մարզպետարան, Չինարի»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին։ Վերցված է 2014 թ․ մայիսի 21 
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 164»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20