Լուսահովիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լուսահովիտ
Մորո Ձորո վանք.jpg
Մորո Ձորո վանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Այլ անվանումներԾռվիզ
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն364[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Լուսահովիտ (Հայաստան)
Red pog.png

Լուսահովիտ (նախկին անվանումը` Ծռվիզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 3 կմ հյուսիս-արևելք, Աղստևի հովտի անտառապատ աջ լանջին, Խաշթառակ գյուղից 1 կմ հարավ։ Վերանվանվել է Լուսահովիտ 1978 թ. հունվարի 25-ին[2]։։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լուսահովիտի մշտական բնակչությունը կազմել է 364, առկա բնակչությունը` 304 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 149 231 286 319 507 363 364[1]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից անմիջապես հարավ-արևմուտք գտնվում է V-VII դարերի Մորո Ձորո վանքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան, Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1981, էջ 86
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 73»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20