Աղավնավանք (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Աղավնավանք
հայ․՝ Աղավնավանք
Աղավնավանք.JPG
Աղավնավանքը
Կոորդինատներ: 40°43′51″ հս․ լ. 45°05′36″ ավ. ե. / 40.73083° հս․. լ. 45.09333° ավ. ե. / 40.73083; 45.09333
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Գյուղապետ Վարդան Գրիգորյան
Այլ անվանումներ մինչև 1991Սալահ
Մակերես 22.6 կմ²
ԲԾՄ 1100 մ
Կլիմայի տեսակ մերձարևադարձային
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 282[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն աղավնավանքցի
Ժամային գոտի UTC+4
Փոստային ինդեքս 4004
Պաշտոնական կայք tavush.mtaes.am/about-communities/702/ (հայ.)
##Աղավնավանք (Տավուշի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Աղավնավանք, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հարավարևելյան մասում, մարզկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք,Երևանից՝ 130 կմ, Գետիկ գետի ստորին հոսանքի աջափնյակում[2]։ Գյուղի մակերեսը 22,6 կմ քառակուսի է։ Ծովի մակերևույթից բարձրությունը 1100 մ է։ Գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 19 C է, ձմռանը՝ -3 C։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1950-ական թթ.-ին ապաբնակեցված Գոգարչին գյուղի վերաբնակիչների համար։ Մինչև 1988 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ։ Հետագայում այստեղ վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Կան հավաստի պատմական տվյալներ, որ մինչև մոնղոլ-թաթարական արշավանքները այս տարածքը ևս բնակեցված է եղել հայերով, որի վառ ապացույցներն են միջնադարյան եկեղեցին, խաչքարերն ու այլ շինություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնավանքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 934 918 302 417 287 289

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 2 կմ հյուսիս-արևելք գտնվում է “Անապատ” գմբեթավոր վանքը (XI-XII դարեր), իսկ 10 կմ հյուսիս՝ “Աղավնուտ” գյուղատեղին (XIV-XVII դարեր)։ Եկեղեցին ունի նաև 2-րդ անվանումը՝ Ախնաբաթ կամ Հախնաբաթ։ Դրա հետ կապված կա ժողովրդական մի ավանդազրույց, ըստ որի Նաբաթ անունով մի գեղեցկուհու անհույս սիրահարված հայ իշխաններից մեկը ի հիշատակ իր սիրո կառուցել է տալիս եկեղեցին, ինքնասպան լինում և վերջին պահին կանչում է «Ա՛խ Նաբաթ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ էջ 167. 
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 13»։ Վերցված է 2014 Մայիսի 15