Աղավնավանք (վանական համալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնավանք (այլ կիրառումներ)
Աղավնավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱղավնավանք[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ներկա վիճակկիսավեր
Մասն էԳյուղատեղի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ12-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Աղավնավանք, 12 - 13-րդ դարերի կիսավեր հայկական վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի համանուն գյուղում։ Հայտնի է նաև Անապատ Սբ. Աստվածածին և Աղնաբաթի վանք անուններով։ Գտնվում է Աղնաբաթ անտառամասում, որն առանձնանում է այստեղ աճող և բարձր գնահատվող կենի (կարմրածառ) ծառատեսակով։ Եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա, գետափին, ծառերով շրջապատված զբոսախնջույքի սեղան կա։

Եկեղեցու ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին փոքրաչափ կենտրոնագմբեթ կառույց է՝ ավանդատներով։ Կառուցված է դեղնավուն, սրբատաշ չեչաքարից։ Որմնասյուները միացնող կամարներն իրենց վրա պահում են գմբեթը, որն ավարտվում է սրածայր վեղարով։ Արևելյան ճակատին փորված է երկու եռանկյունաձև խորշ։ Գմբեթի վեղարը և եկեղեցու տանիքը ծածկված են եղել սրբատաշ սալաքարերով, որոնցից մի քանիսն են պահպանվել տանիքին, իսկ վեղարն ամբողջությամբ մերկացել է։ Թափվել են նաև քիվի ձևավոր քարերը։

Հուշարձանից դեպի հարավ պահպանվել են բազմաթիվ կառույցների մնացորդներ, որոնք, հավանաբար, եկեղեցու միաբանության բնակելի և տնտեսական շինություններն են եղել։ Եկեղեցու վիմագրությունն աղքատիկ է։ Ավանդատների արևմտյան ճակատներին փորագրությունների հետքեր կան, որոնց տառաձևերը բնորոշ են 12 - 13-րդ դդ. վիմագրության արվեստին։

Եկեղեցին այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գործող չէ, սակայն տարիներ առաջ հրավիրյալ քահանան մկրտության արարողություն է անցկացրել Աղավնավանք գյուղի չմկրտված բոլոր բնակիչների համար։ Եկեղեցին այսօր ունի բազմաթիվ այցելուներ, որոնք իրենց ուժերով ձևավորել են խորանը։ Այստեղ մշտապես կատարվում է մոմավառություն։ Մուտքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ծառերից մեկն այցելուները վերածել են «երազանքի ծառի»՝ թաշկինակներ կապելով ճյուղերին և մտքում պահելով երազանք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]