Խաչարձան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչարձան (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Խաչարձան | ||
| 40°43′09″N 45°03′30″E / 40.71917°N 45.05833°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Տավուշ | |
| Համայնք | Տավուշի մարզ | |
| Այլ անվանումներ | Փոլադ | |
| Մակերես | 11.1 կմ² | |
| ԲԾՄ | 1050 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 352[1] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | խաչարձանցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/730/ (հայ.) | |
|
| ||
Խաչարձան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանից մոտ 18 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 124 կմ, Խաչարձան գետի գետաբերանի մոտ, ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +20 C է, ձմռանը՝ -2 C։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչարձանի ներկայիս բնակչությունը այստեղ են բռնագաղթվել 1988-1989 թվականներին, նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի տարբեր շրջաններից և քաղաքներից, մասնավորապես Շամախիի, Դաշքեսանի, Շահումյանի, Իսմայիլի, Ղազախի, Խանլարի շրջաններից, Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքներից։ Խաչարձան գյուղը մինչև 1988 թվականի հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումները կրել է Փոլադ անվանումը և բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Փոլադի տնտեսության հետ միևնույն վարչական տարածքում է գտնվել Աղքիլիսա և Մուրթել փոքր գյուղերը (ներկայումս Ճերմակավան և Գեղատափ), որոնք նույնպես ադրբեջանաբնակ են եղել։ Գյուղը Խաչարձան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Գեղատափ գյուղը ադրբեջանցիների հեռանալուց հետո բնակեցվել է Շահումյանի շրջանից բռնագաղթվածներով։
Խաչարձանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 290 | 220 | 362 | 565 | 543 | 755 | 750 | 195 | 383 | 352[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչարձանի հարավային մասում կա «Խաչի տափ» մատուռ, իսկ 1 կմ հյուսիս՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարանադաշտ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 95» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 14-ին.
| |||||||||||||||||||||||||||||||||
