Խլխլան աղբրի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլխլան աղբրի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, Ոսկեպար գյուղից 1 կմ հյուսիս
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերակ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ16-րդ դար
Կառուցման ավարտ16-րդ դար
Գմբեթ0

Խլխլան աղբրի եկեղեցի, հայ առաքելական միջնադարյան եկեղեցի, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 1 կմ հյուսիս, լայնարձակ տեսարանով հարավահայաց լեռնաճյուղի ոստին՝ մի մենավոր հացենու ներքո՝ ծովի մակերևույթից 1078 մետր բարձրության վրա[1]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի սակավադեպ հանդիպող «բաց խորան» հորինվածք, որը տարածաշրջանում առկա է Աճարկուտ, Բրդաձոր և Խոխմել գյուղերում պահպանված եկեղեցիներում։ Արտաքին չափերն է՝ 2․3 մետր x 3․03 մետր։

Ավելի ոչ թե եկեղեցի, այլ պարզապես խորան ներկայացնող շինությունը, ըստ կառուցողական առանձնահատկությունների, թերևս 16-17-րդ դարերի կառույց է։ Հենց շինարարության ընթացքում էլ խորանի որմերում ագուցվել են կոթողային և գերեզմանական հուշարձաններ։

Առանձնապես աչքի չընկնող այս փոքրիկ հուշարձանում առկա են միմյանցից որոշակի ժամանակահատվածներով զատվող պատմամշակութային չորս փուլերին վերաբերող նյութական մշակույթի հուշարձաններ։

Առաջինը 6-7-րդ դարերով թվագրվող քառակող կոթողի քանդակազարդ մի բեկոր է, որը ագուցված է խորանի արևմտյան ճակատի հյուսիսակողմում։

Երկրորդը 9-11-րդ դարերին բնորոշ գեղարվեստական և ոճական հատկանիշներով հարդարված խաչքարի բեկոր է։

Երրորդը 12-13-րդ դարերին վերաբերվող մի քանի գեղաքանդակ խաչքար է և խաչքարի բեկորներ։

Չորրորդը ուշ միջնադարյան՝ 16-18-րդ դարերի բնորոշ խաչքարերի մնացորդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 18-19