Ջուխտակ Եղցի վանք
Ջուխտակ Եղցի վանք | |
---|---|
Վանքի մատուռի տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան, Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք |
Թեմ | Տավուշի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Առաջին հիշատակում | 13-րդ դար |
Գմբեթ | 1 |
Jukhtak Yeghtsi Monastery Վիքիպահեստում |
Ջուխտակ եղցի, հայ առաքելական միջնադարյան վանական համալիր, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք, Ոսկեպար գետի ձախակողմյան անտառածածկ հարավարևելահայաց լեռնաճյուղին՝ ծովի մակերևույթից 1278 մետր բարձրության վրա[1]։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրը բաղկացած է փոքր հեռավորությամբ հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող պաշտամունքային չորս կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են, իսկ մեկը՝ մատուռ, ընդ որում, եկեղեցիներից երկուսը և մատուռը կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին՝ կիսավեր[2]։
Առաջին եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Միանավ երկխորան հորինվածքով և երկլանջ ծածկի ներքո առնված թաղածածկով շինություն է (արտաքին չափերը՝ 6․35 մետր x 4,59 մետր)՝ իրականացված գլխավորապես տեղական անմշակ, մասամբ էլ կոփածո քարով, կրաշաղախով։ Քիվերն ու մասամբ պահպանված կիսագլանաձև ծածկասալերը կերտված են սրբատաշ քարերից։
Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Լուսավորությունն իրականացված է զույգ խորաններից և արևմտյան ճակատից բացված դեպի ներս լայնացող մեկական լուսամուտով։
Հարդարանքով աչքի է ընկնում արևմտյան ճակատը։ Բացի որմի մեջ հենց կառուցման ժամանակ ագուցված առնվազն երեք գեղաքանդակ խաչքարերից, մի ծաղկաթերթ վարդյակ էլ քանդված է ճակտոնի վերնամասում։ Ամբողջ կառույցն անմշակ քարով կառուցված լինելու պարագայում շինությն չորսբոլորը ձգվող սրբատաշ քիվագոտին ինքնին ներկայանում է որպես ճակատները հավաքող և ընդգծող հարդարանքի գեղարվեստական տարր։
Ստորև ներկայացված է եկեղեցու վիմական արձանագրությունները[3],
Երկրորդ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին գտնվում է առաջին եկեղեցուց 4-5 մետր հարավ, կանգուն է, միանավ թաղածածկ բազիլիկ հորինվածք ունեցաղ եկեղեցին։ Արտաքին չափերն են՝ երկարությունը 6․35 մետր է, իսկ լայնությունը4․86 մետր։
Առաջին եկեղեցուն հար և նման եկեղեցին ևս աչքի է ընկնում հենց կառուցման ժամանակ հատկապես արևմտյան ճակատին, ինչպես նաև կիսաբոլորակ խորանից բացված լուսամուտի եզրին ագուցված մի քանի գեղաքանդակ, նաև արձանագիր խաչքարերով։ Խաչքարերով ագուցված են եղել հենց կառուցման ընթացքում։
Ստորև ներկայացված է եկեղեցու վիմական արձանագրությունները[3],
Երրորդ եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ եկեղեցին գտնվում է երկրորդ եկեղեցուց 3 մետր հարավ։ Վանական համալիրի ամենաընդարձակ կառույցն է։ Արտաքին չափերն են՝ երկարությունը 8․57 մետր, իսկ լայնությունը 5․05 մետր է։ Ունի միանավ հորինվածք, սակայն, ի տարբերություն նախորդների, վերջինիս թաղակապ տանիքը՝ երկլանջ ծածկով հանդերձ, վաղուց արդեն ամբողջությամբ փլուզվել է։ Միակ պահպանված մուտքը բացված է հյուսիսային ճակատից։ Նույն կողմից եկեղեցուն կից է ուղղանկյուն հատակագծով և արևմտյան կողմից բացված մուտքով ավանդատուն։ Ավանդատան չափերն են՝ երկարությունը 3․27 մետր, իսկ լայնությունը 1․55 մետր է։ Շինանյութը և կառուցողական առանձնահատկությունները նույնական են։
Մատուռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանական համալիրի վերջին կառույցը թաղակապ ուղղանկյուն հատակագծով փոքրաչափ մատուռ է։ Գտնվում է մյուս երեք եկեղեցիներից 20 մետր հարավ։ Արտաքին չափերն են՝ երկարությունը 3․37 մետր է, իսկ լայնությունը 2․9 մետր է։ Ունի համեմատաբար մեկուսի դիրք։
Վերջինս ավելի դամբարանական շինություն է։ Նր արևմտյան ճակատին կանգնեցված է եղել մեծ ու գեղաքանդակ մի խաչքար, որը խորհրդային տարիներին ադրբեջանցիների ձեռքով վայր է գցվել ու երկատվել։ Խաչքարի չափերն են՝ երկարությունը 2․7 մետր է, իսկ լայնությունը 1 մետր է։ Խաչքարը ստորին մասում ունի մեծ մասամբ արդեն հողմահար հնգատող արձանագրություն, որի՝ նույնիսկ թերի պահպանված նառամասերը հուշում են, որ վիմագիրը պարունակել է պատմական կարևոր տեղեկություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Համալիրի առաջին եկեղեցին
-
Համալիրի առաջին եկեղեցու զույգ խորանը
-
Համալիրի առաջին եկեղեցու արևմտյան ճակատին ագուցված խաչքար
-
Համալիրի երկրորդ եկեղեցին
-
Համալիրի երկրորդ եկեղեցուն ագուցված խաչքարեր
-
Համալիրի օժանդակ շինությունների ավերակներից
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերդավանք վանական համալիր (Ոսկեպար)
- Խլխլան աղբրի եկեղեցի
- Կալապանի եկեղեցի (Ոսկեպար)
- Գոմաձորի եկեղեցի (Ոսկեպար)
- Կորաբերդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջուխտակ Եղցի վանք կատեգորիայում։ |