Տավուշի թեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տավուշի թեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզերՏավուշի մարզ
ՎարչկենտրոնԻջևան
Հիմնադրված2010 դեկտեմբերի 10
Մայր տաճարԻջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի
ԱռաջնորդՏ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Պաշտոնական կայքtahuys.am

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու գործող նորաստեղծ թեմ, որը ընդգրկում է Հայաստանի Տավուշի մարզի տարածքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշի թեմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր՝ Վայոց թեմը և Տավուշի թեմը[1]։

Այս կապակցությամբ, Հայրապետական կոնդակում, մասնավորապես, ասվում է.

Aquote1.png Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաև եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը։ Հայրապետական այս Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները՝ Գուգարաց թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, և Տավուշի թեմի՝ առաջնորդանիստ Իջևան քաղաքով[1] Aquote2.png


Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը՝ ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։ Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի Առաջնորդական տեղապահ։ Իսկ Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Առաջնորդական տեղապահ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]