Կորաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորաբերդ
ՏեղագրությունՏավուշի մարզ, Վերին Ոսկեպար, Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-սրևմուտք
ԵրկիրՀայաստան
Կառուցված12-13-րդ դարեր
 Koraberd Վիքիպահեստում

Կորաբերդ, միջնադարյան բերդ, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղում, Ոսկեպար գյուղից 3 կմ հյուսիս-սրևմուտք՝ շրջապատի նկատմամբ իշխող դիրք դիրք ունեցող վիմահերձ լեռան գագաթին՝ ծովի մակերևութից 1268 մետր բարձրության վրա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքի՝ բնությունից ընձեռնված անմատչելիությունը բերադաշինարար ճարտարապետներին հնարավորություն է տվել փոքրածավալ շինարարությամբ վայրը լիովին անառիկ դարձնելու։ Անմշակ քարով և կրաշաղախով իրականացված պարսպապատերով ամրացվել են լեռան միայն հյուսիսային և և արևելյան գագաթամերձ առանձին, համեմատաբար խոցելի նկատված հատվածները։

Մասնագիտական գրականության մեջ »կորաբերդի մասին նույնիսկ հպանցիկ հիշատակություն չի տրվել։

Բերդի ներքին մակերեսը բավականաչափ սահմանափակ է։ Այն հյուսիս-հարավ ձգվածությամբ ունի շուրձ 40 մետր երկարության և առավել ընդարձակ մասում՝ հազիվ 18 մետր լայնություն։ Պարսպապատերի միջին հաստությունը 90 սմ է։ Միակ դժվար ներթափանցելի մուտքը բացված է հյուսիսային կողմից։

Կորաբերդը թվագրվում է որպես 12-13-րդ դարերի ամրոց՝ ըստ որմերի շարվածքային և կառուցողական առանձնահատկությունների։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 21