Գոմաձորի եկեղեցի (Ոսկեպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոմաձորի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, Ոսկեպար գյուղից 0․5 կմ հարավ-արևելք
ԹեմՏավուշի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերակ
Ճարտարապետական տիպմիանավ թաղածածկ եկեղեցի
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դարեր
Կառուցման ավարտ12-13-րդ դարեր
Գմբեթ0
Շինանյութսրբատաշ քար

Գոմաձորի եկեղեցի, հայ առաքելական միջնադարյան եկեղեցի, գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 0․5 կմ հարավ-արևելք՝ անտառափեշին՝ փոքրիկ ձորակի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 911 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայտնի է եղել նաև Մուքել աղի եկեղեցի անվամբ (մի ժամանակ այդ հողամասը վերջինիս պատկանած լինելու պատճառով)։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միանավ հորինվածքով թաղածածկ շինություն է։ Արտաքին չափերն ՝ երկարությունը 8․25 մետր, իսկ լանյությունը 5․1 մետր է։ Մուտքը ենթադրաբար բացված է եղել հարավային ճակատից, իսկ լուսամուտների քանակի և ուղղվածության մասին այլևս ոչինչ ասել հնարավոր չէ։ Որմերի՝ դեռևս կանգուն մնացորդների երեսապատի քարերը ներքուստ և արտաքուստ անհետացված են, սակայն կրաշաղախ միջուկի դրոշմված հետքերը հուշում են (ավելի ակնառու է արտաքուստ), որ եկեղցին երեսապատված է եղել կանոնավոր շարքերով իրականացված սրբատաշ քարով։

Կառուցված է զարգացած միջնադարում՝ 12-13 դարեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, 2013 թվական, էջ 17-18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]