Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք
Եկեղեցի


ՏեղադրությունԿիպրոս, Ֆամագուստա
ԱշխարհԵվրոպա
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Կիլիկիայից գաղթած հայեր
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ակտիվ էքիչ
Կառուցման սկիզբ1346
##Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք (Կիպրոս)
Set01-church1.svg
35°07′39″ հս․. լ. 33°56′11″ ավ. ե. / 35.1274° հս․. լ. 33.9364° ավ. ե. / 35.1274; 33.9364Կոորդինատներ: 35°07′39″ հս․. լ. 33°56′11″ ավ. ե. / 35.1274° հս․. լ. 33.9364° ավ. ե. / 35.1274; 33.9364

Գանչվոր Սուրբ Աստվածածին վանք (Սուրբ Աստուածածին Գանչուոր), գտնվում է Ֆամագուստա քաղաքից հյուսիս-արևմուտք, կարմելիտների եկեղեցու դիմաց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի դերակատարություն ունեցող վանքը կառուցվել է 1346 թվականին՝ Կիլիկիայի հայ փախստականների և գաղթականների կողմից։ Այն կառուցված է հայկական ճարտարապետության ոճով՝ հունակիպրական տարրերով։ Վանքը Կիպրոս կղզու հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից է եղել, որտեղ ապրել ու ստեղծագործել է Ներսես Լամբրոնացին։ Գանչվորը կառուցել են տիպիկ հայկական ոճին հավելելով հունակիպրոսական ճարտարապետության փոքրաթիվ տարրեր։ 1571 թվականից վանքը դադարել է իր գործունեությունը։ 1907 թվականին հնէաբանական դեպարտամենտը վերանորոգել է այն, 1936 թվականին այն վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ 1945 թվականին վանքը կրկնակի օծվել է արքեպիսկոպոս Գևորգ Չեբեյանի կողմից։ 1957 թվականին այն այրվել է թուրք կիպրոսցիների կողմից։ 1963-1964 թթ. վանքը և դրա մերձակա տարածքն անցնում է ծայրահեղական թուրք կիպրացիների ձեռքը, 1974 թվականի օգոստոսին՝ թուրք զինվորականների։ Վանքի մուտքը փակվում է և այնտեղ տեղակայվում է զինվորական բազա։ 2003 թվականին արգելքը մասնավորապես վերացվել է[1][2], իսկ 2005 թվականից ի վեր զբոսաշրջիկներին նորից թույլ են տալիս այցելել վանք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]