Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Թավրիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Saint Mary Church (Tabriz).jpg
Եկեղեցու գմբեթները
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԹավրիզ
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ1785
Գմբեթ2 հատ
Կոորդինատներ: 38°4′44.544000099997″ հս․ լ. 46°17′17.563200100005″ ավ. ե. / 38.07904000002777423° հս․. լ. 46.28821200002777658° ավ. ե. / 38.07904000002777423; 46.28821200002777658
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մարիամ Աստվածածին, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թավրիզ քաղաքում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Գտնվում է Թավրիզի Ղալա (Բերդաթաղ) թաղամասում: Եկեղեցու նոր շինությունը թվագրված է 1785 թվականին: Այն Թավրիզի ամենամեծ և ամենահին քրիստոնեական եկեղեցին է, հայ համայնքի կողմից կազմակերպված ազգային և կրոնական արարողությունների նշանավոր կենտրոնը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանահայ ամենահին` Ատրպատականի թեմը միավորում էր հյուսիսային նահանգներում բնակվող հայերին: Թավրիզի առավել հին եկեղեցին թվագրված է 12-րդ դարի: Այն նկարագրված է Մարկո Պոլոյի հուշերում 1275 թվականին[1]: Նրա տարածքում գնտված առաջին դամբարանը թվագրվում է 16-րդ դարի: Եկեղեցու պատին կա արձանագրություն, որի համաձայն այն ավերվել է 1780 թվականի երկրաշարժի ժամանակ: Վերակառուցվել է 1782-85 թվականներին՝ Սեֆյան ոճով:

Մինչև 1833 թվականը Ատրպատականի թեմի կենտրոնը Մակուի Սուրբ Թադևոսի վանքն էր: 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալուց հետո Ատրպատականի թեմի կենտրոնը տեղափոխվեց Թավրիզ: Ազգային առաջնորդարանը Թավրիզ փոխադրվելուց հետո մինչև 1936 թվականը գտնվում էր Ղալա թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: Հետագայում այն տեղափոխվեց Հայոց ազգային կենտրոնական դպրոցի շենքը, որը գտնվում է Թավրիզի հարավային Շարիաթի պողոտայում[2]: Դա հայաբնակ երկու թաղամասերից մեկն էր՝ Լիլավայի հետ միասին: Հայերը հաճախ այն կոչում էին «Աստվածամայր եկեղեցու թաղ»[3]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի 16 մետր երկարություն և 14 մետր լայնություն: Զանգակատունը չորս քառակուսի սյուների վրա է, եկեղեցու կենտրոնում: Սյուների միջև բիբլիական նկարներով չորս կամար կա: Խորանը կառուցվել է հայկական ճարտարապետության ոճով, որի մի մասը կարելի է թվարկել մինչև 12-րդ դար: Եկեղեցու հիմքը կազմված էր կրաքարից: Պատերը և սյուները քարե և աղյուսից են:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]