Ռանչպար Իրանի
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռանչպար (այլ կիրառումներ)
| Ռանչպար Իրանի |
|---|
«Ռանչպար Իրանի», իրանահայկական աշխատավորական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1921-1924 թվականներին, Թեհրանում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Վ․ Մեսրոբյան։
Տեղեկություններ է հաղորդել իրանահայ գաղութի առօրյայից, գործել հանուն հայ և պարսիկ ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ամրապնդման, աշխատավորությանը փորձել «հավատ ներշնչել ապագայի հանդեպ»։
Խորհրդային քարոզչության դիրքերից քննադատել է դաշնակցության գործունեությունը, 1921 թվականի փետրվարյան ապստամբությունը որակել որպես «խռովություն»։ Անդրադարձել է նաև կրթության ու մշակույթի հարցերին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 600)։ |