Վիկտորյա Օհանջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Օհանջանյան
ԾննդավայրԹավրիզ
ԿրթությունԹեհրանի համալսարան

Վիկտորյա (Վիկտորիա) Օհանջանյան, իրանահայ ճարտարապետ։ Իրանի առաջին կին ճարտարապետը[1]։ Ինժեներ Ավետիս Օհանջանյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորյա Օհանջանյանը ծնվել է Թավրիզում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ 1964-1977 թվականներին աշխատել է Իրանի քաղաքաշինության նախարարությունում։ Զբաղեցրել է տարբեր պաշտոններ, գործուղվել, տարբեր վայրեր։ Ֆրանսիայում ուսումնասիրել է արդյունաբերական շենքերի կառուցման ժամանակակից մեթոդները[2]։

Հետագայում ճարտարապետական գործունեությունը շարունակել է Թեհրանի իր անձնական գրասենյակում և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում[2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972 թվականին արժանացել է «Աբադանի» (Վերակառուցում) կրծքանշանի[2]։
  • 1999 թվականին Իրանի ճարտարապետների ընկերության կողմից ընտրվել է որպես իրանի վաստակավոր ճարտարապետներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC». www.civilnet.am. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։