Հարություն Շմավոնյան
| Հարություն Շմավոնյան | |
|---|---|
| Ծնվել է | 1750[1][2] |
| Ծննդավայր | Շիրազ, Իրան[2] |
| Մահացել է | փետրվարի 9 (21), 1824[2] |
| Մահվան վայր | Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | հասարակական գործիչ և տպագրիչ |
| Աշխատատու | Մադրասի հայկական տպագրություն[2] և Ազդարար[2] |
Հարություն Շմավոնյան (1750[1][2], Շիրազ, Իրան[2] - փետրվարի 9 (21), 1824[2], Չեննայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2]), հայ հասարակական գործիչ, տպագրիչ, հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է ծննդավայրում, քահանա ձեռնադրվել Ամենափրկիչ վանքում։ Մինչև 1777 թվականը պաշտոնավարել է Շիրազում։ 1777-1784 թթ. անցել է մենակեցության, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն և արաբերեն լեզուներ ու գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, սովորել արհեստներ։
1784 թվականին որպես ավագ քահանա ուղարկվել է Մադրաս։ Տեղի հայությանը ծանոթացրել է բրուտագործության, ձիթհանության և այլ արհեստների։ 1789 թվականին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, իսկ 1794 թվականին՝ «Ազդարարը»[4]։
1809 թվականից տպարանը հանձնել է իր աշակերտներին, ամբողջապես նվիրվել գաղութի հասարակական-լուսավորական կյանքին։ Ունեցել է ընդգծված ռուսամետ կողմնորոշում, սերտ կապերի մեջ եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթական և մշակութային գործի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Շմավոնյանի հուշարձանը Երևանի Մամուլի շենքի առջև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Faceted Application of Subject Terminology
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 525.
- ↑ Հայ մշակույթի նշանավոր գործիչները, 5-18-րդ դարեր։ Երևանի համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1976, էջ 553
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱԶԴԱՐԱՐ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Շմավոնյան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Շմավոնյան» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 525)։ |