Մադրասի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մադրասի հայկական տպագրություն, առաջին տպարանը հիմնադրել է Շահամիր Շահամիրյանը, 1772 թվականին։ Տպարանի հիմնադրումը կապված է 18-րդ դարի 2-րդ կեսին հնդկահայ գաղութում ծնունդ առած հայ ազատագրական գաղափարախոսության հետ։ Տպագրվել են՝ «Այբբենարան» (1772), Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (1772), Շահամիր Շահամիրյանի «Գիրք անուանեալ Որոգայթ փառաց» (1773, կարծիքներ կան, որ այդ գիրքը տպագրվել է 1787-1989 թվականներին), Մեսրոպ Երեցի «Պատմութիւն Մնացորդաց Հայոց և Վրաց» (1775), «Թարգմանութիւն նամակի շնորհաց և պահպանութեան ի տեառնէ Եկատերինա Դշխոյն Ռուսացառ ի Հայոցս» (1781), Հանուեի «Պատմագրութիւն վարոլցն և գործոց Նադըր Շահ թագաւորին Պարսից» (1780, ըստ աղբյուրների՝ 1783), «Տետրակ, որ կոչի նշաւակ» (1783) գրքերը։ Երկրորդ տպարանը հիմնադրել է շիրազեցի Հարություն քահանա Շմավոնյանը, որը 1789-1790 թվականներին երկու աննշան գրքույկ հրատարակելուց հետո տպագրել է Թադեոս Սոգինյանցի «Տետրակ որ կոչի Ողբ Հայաստանեայց» (1791), Հովսեփ Արղությանի «Օրինակ հանդիսաւոր ծանուցման և ողբոց» (1792), Բաղդասար Դպիրի երկհատոր քերականությունը (1791), Հակոբ Ջուղայեցու «Գրքոլկ երկրաչափական» (1792), Ներսես Շնորհալու «Դիրք որ կոչի Ցիսուս Որդի», «Դիրք Պորփիւրի որ կոչի Ներածութիւն» (1793), ֆրանսիացի բնագետներ Բյուֆոնի և Բոմարի «Համառօտ պատմութիւն մեղուաց» (1796), «Դիրք անուանեալ Ղեկաւար մանկանց» (1797), Դավիթ Անհաղթի «Դիրք Սահմանաց» (1797), հաջորդ դարի սկզբներին՝ «Փոքրիկ բառագիր» (1803), «Անցք կամ գործք քառասուներեք, և քառասուն և չորս երրորդ ժողովոց Մադրասիս Հայոց» (1806), ֆրանսիացի գրող Մարմոնթելի «Բելիսարիոս» (1809) գրքերը։ Սակայն Շմավոնյանի ամենամեծ երախտիքը և նրա տպարանի դարակազմիկ հրատարակությունը հայոց առաջին պարբերականը՝ «Ազդարարը», եղավ (1794-179619-րդ դարի սկզբներին Մադրասում գործել են ևս երկու հայկական տպարան, որոնցից մեկը (գոյատևել է երեք-չորս տարի) պատկանում էր Սարգիս Սատուր Աղավելյանին։ Այստեղ տպագրվել են «Նոր տետրակ այբուբենական» (1809), «Թանգարան բարեզարդ կամ Հաւաքումն զուարճալի և քաղցրալուր բարոյական պատմութեանց» (1809), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսեայ քաղաքի» (1810), Հովհաննես Ջուղայեցու «Դիրք որ կոչի Սրբազնագործութիւն» (1812) գրքերը։ Մադրասահայ գաղութի վերջին տպարանը Հակոբ և Հովսեփ Շամրյան եղբայրներինն է։ Առայժմ հայտնի են այս տպարանի երկու կարևոր հրատարակությունները, ֆրանսիացի հեղինակ Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» (1812) վեպը և Վոլտերի «Ողբերգութիւն ի վերայ մահուան Յուլիոս Կեսարու» (1818) երկը։ Այնուհետև Մադրասը դադարում է հայ տպագրության և մշակույթի կենտրոն լինելուց՝ իր տեղը զիջելով Կալկաթային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png