Հովսեփ Արղության (Իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովսեփ Արղության (այլ կիրառումներ)
Հովսեփ Արղության
Hovsep Arghutyan 01.jpg
Ծնվել է1863
ԾննդավայրՍանահին, Ալավերդի, ԽՍՀՄ
Մահացել է1925
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Մասնագիտությունդիվանագետ և ֆիդայի
Քաղաքական կուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հովսեփ Արղության (1863, Սանահին, Ալավերդի, ԽՍՀՄ - 1925, Փարիզ, Ֆրանսիա), հայ ազգային ազատագրական շարժման առաջամարտիկ, ռազմական և պետական գործիչ, Դաշնակցության հիմնադիրներից։ Հայտնի է նաև Իշխան կամ Խանասորի Իշխան մականուններով։ Արղության իշխանական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1863 թվականին Լոռվա աշխարհի Սանահին գյուղում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան Վարժարանում, որն ավարտել է 1884 թվին։ Ուսուցչական աշխատանք է տարել Ջալալօղլիի և Թիֆլիսի հայկական դպրոցներում։ 1889 թվականին անցել է Արևմտյան Հայաստան, որտեղ հեղափոխական աշխատանքներ է կատարել համագործակցելով Արաբոյի հետ։ 1890 թվականին անցել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև:

Աքսորից վերադառնալով՝ անցել է Թավրիզ, որտեղ հսկել ու կարգավորել է ՀՅԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արևմտյան Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան: 1897 թվականին մասնակցել է Խանասորի արշավանքին, որտեղ եղել է հրամանատարի` Խանասորա Վարդանի օգնականը։ Դրանից հետո Իրանյան իշխանությունները ձերբակալել են նրան, ու որպես ռուսահպատակի հանձնել ռուսական կառավարությանը։ Բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում, ապա աքսորվել Վոլոգդա որտեղ մնացել է մինչև 1903:

1905-1906 թվականներին, կազմակերպել է հայերի ինքնապաշտպանությունը թաթար ջարդարարների դեմ։

1916-1917 թվականներին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին, որտեղ կովկասյան ռազմաճակատում եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար։

1918 թվականին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո եղել է Վիրահայոց ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Իրանում՝ 1919-1920 թվականներին:

Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1922 թվականին հաստատվել է Փարիզում որտեղ 3 տարի անց կնքել է իր մահկանացուն։

Խանասորի հաղթանակին նվիրված «Մենք անկեղծ զինվոր ենք» երգի հետևյալ տողերով՝ Իշխան Հովսեփ Արղությանն անմահացվել է Աշուղ Ֆահրադի կողմից.[2]

"Կոտուրից դէպի Վան անցնել շտապով
Աջից Վարդանը,
Ձախից Իշխանը..."

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19 դարերում հայ ազգային-ազատագրական պայքարն ուղեկցվել է նոր խորհրդանիշների և բազմազան դրոշների ու զինանշանների մշակմամբ։ Հովսեփ Արղությանը հայկական պետականության վերականգնմանն ուղղված ջանքերին զուգընթաց աշխատել է նաև ապագա հայկական թագավորության պետական խորհրդանիշների մշակման ուղղությամբ։

Հովսեփ Արղությանն առաջարկել է Հայաստանի զինանշանի մի տարբերակ, որում պատկերված էր հայկական ազգային և հոգևոր մի շարք խորհրդանշաններ` Անձեռակերտ Փրկչի, Արշակունիների խորրդանիշ արծվի, գառան ու խաչվառի, Արարատ լեռան ու Նույան տապանի, ինչպես նաև առյուծի ու վիշապի պատկերներով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]