Խաչիկ Խաչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Խաչիկ Խաչեր
Ծնվել է1946
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ և ճարտարագետ
Ազգությունհայ
Խաչիկ Խաչեր Վիքիդարանում

Խաչիկ Խաչեր (Գալստյան, 1946, Թեհրան, Իրան), իրանահայ գրող, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ճարտարագետ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Խաչերը ծնվել է 1946 թվականին Թեհրանում: Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց ազգային Քուշեշ վարժարանի (նախկին Հայկազյան-Դավթյան) դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա, 1966-1978 թվականներին սովորել Ախեն քաղաքի Տեխնիկական համալսարանի (1974) և արդյունաբերական տնտեսություն և կառավարում բաժինների (1978) մագիստրատուրայի դիպլոմ[2]։

1982 թվականին հրատարակել է «Անտարբերություն» բանաստեղծությունների ժողովածուն։ Գալուստ Խանենցի հետ հիմնել է «Թեհրանահայ գրական շրջանակ»-ը և խմբագրել երեք գիրք:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ հայերենով

  • «Անտարբերություն», 1982 թ.
  • «Թափանցիկ մարդիկ», 1997 թ.
  • «Գեներալների խաչմերուկը», 2004 թ.
  • Ծուռը նստենք, շիտակ դատենք, Եր.: «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրատ.), 2015 թ.[3]

Կարճ պատմվածքների ժողովածուներ պարսկերենով

  • «6-րդ արցունք», 2005 թ.
  • «Ագռավների սիրած տրամադրությունը», 2006 թ.

Խաչերը հայերեն է թարգմանել իրանցի գրողների ստեղծագործություններ՝

  • «Մետաքսի ճանապարհը»
  • «Կարմիր փողկապով տղամարդը»
  • «7 պատմվածք», 2003 թ., իրանական ժողովրդական հեքիաթների ժողովածու

Թարգմանել է նաև գերմանացի գրող Արմին Վեգների «Խղճիս ձայնը երբեք չի լռելու» ստեղծագործությունը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]