Մոսկվայի 10-րդ միջազգային կինոփառատոնում 1977 թվականին նկարահանված «Փակուղի» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է լավագույն դերասանուհի մրցանակին[1]։ Մայրը` Ափիկ Յուսոֆյանը, նույնպես դերասանուհի է։ 1977 թվականին, Իրանական հեղափոխությունից հետո, Մերին տեղափոխվել է ԱՄՆ։ Մերին նաև ռեժիսոր է, պրոդյուսեր և դրամատուրգ։ Նրա կինոքննադատների մրցանակին արժանացած «Վարագույրի տակ» պիեսը, որն ուսումնասիրում է որոշ իսլամական երկրներում կանանց բռնության վերացման ճանապարհները, ներկայացվել է Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում և Լոս Անջելեսի Geffen Playhouse-ում[2]։ Մշակութային իրազեկման բարձրացման նպատակով` Մերին պարսկերեն ներկայացրել է երկու մյուզիքլներ` «Փերիների հեքիաթն անտառում» և «Գիշերվա գանձ», որոնք ստեղծվել են իրանցի երեխաներին իրենց հայրենիքին վերամիավորելու համար։