Jump to content

Նաիրի Բաղրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաիրի Բաղրամյան
Ծնվել է1971[1][2][3][…]
ԾննդավայրՍպահան, Իրան
Քաղաքացիություն Իրան և  Գերմանիա
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարչուհի, քանդակագործ, ինստալյացիոն արտիստ և վիզուալ արտիստ
Ոճմոդեռնիզմ
Պարգևներ
 Nairy Baghramian Վիքիպահեստում

Նաիրի Բաղրամյան (գերմ.՝ Nairy Baghramian, 1971[1][2][3][…], Սպահան, Իրան), Բեռլինում ստեղծագործող սփյուռքահայ նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաիրի Բաղրամյանը ծնվել է Սպահանում 1971 թվականին։ 1985 թվականից ապրում և ստեղծագործում է Բեռլինում։ 2007 թվականին արժանացել է Էրնստ Չիրինգ մրցանակի։ Ունեցել է տարբեր անհատական և խմբակային միջազգային ցուցահանդեսներ Նյու Յորքի «Քանդակագործության կենտրոնում» (2013), Քյոլնի Buchholz պատկերասրահում (2012), Վանկուվերի ժամանակակից արվեստի պատկերասրահում (2012), Neuer Aachener Kunstverein (2008), Staatliche Kunsthalle Baden-Baden (2008), Kunsthalle Basel (2006)։ Ֆիլիդա Բարլոյի հետ ցուցահանդես է ունեցել Լոնդոնի Սեպրենտին պատկերասրահում (2010), մասնակցել է Վենետիկի 54-րդ բիենալեին (2011), Գլազգոյի վիզուալ արվեստի միջազգային փառատոնին (2011), Ամստերդամի Սթեյդելիկ թանգարանի Սթեյդելիկ 2-ին (2011), Բեռլինի բիենալեին (2008), Münster քանդակագործական ծրագրին (2007)[6][7]։

  • Ցյուրիխի արվեստի մրցանակ (2016)
  • Առնոլդ Բոդ Փրեյզ մրցանակ (2014)
  • Հեկտոր Կունստփրեյզ մրցանակ (2012)
  • Էրնստ Չիրինգ հիմնադրամի մրցանակ (2007)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաիրի Բաղրամյան» հոդվածին։