Էգազ Նորջուղայեցի
Էգազ Նորջուղայեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1650[1] Նոր Ջուղա[1] |
Մահացել է | 1734 Նոր Ջուղա |
Մասնագիտություն | աշուղ |
Էգազ Նորջուղայեցի (էգազ Ղուլ, մոտ 1650[1], Նոր Ջուղա[1] - 1734, Նոր Ջուղա), հայ գուսան, հայ նորգուսանական արվեստի սկզբնավորողներից, Նորջուղայական գուսանական դպրոցի հիմնադիր (Արզունի Նորջուղայեցու հետ)։
Էգազ Նորջուղայեցուց մեզ է հասել ութ խաղ («Կշտիս նստել աս», «Ջաֆետ քաշել ամ», «Չկա դարդ իմացող», «Մեղա» և այլն)։ Ստեղծագործել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով։
Նրա դավթարը հայտնաբերված չէ, սակայն 1823-ից սկսած հանդեսներում և բանասիրական աշխատություններում հրատարակվել են նրա հատուկենտ երգերը և կենսագրական տեղեկություններ։
Գրականագետ-արվեստաբան Ա․ Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930) գրքում զետեղել է աշուղի բանավոր փոխանցմամբ պահպանված 6 երգի տեքստերը։ Գրականագետ Հ․ Սահակյանը «Հայ աշուղներ» (1961) գրքում ամփոփել է Ղուլ էգազի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա երգերը՝ ավելացնելով իր հայտնաբերած (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի N 5954 ձեռագրում) երեք ու Գ․ Թարվերդյանի հայտնաբերած մեկ երգը։ Ղուլ էգազի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 4. — էջ 6.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 6)։ ![]() |