Սուրբ Խաչ Քրիստոսի եկեղեցի (Մահլազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Խաչ Քրիստոսի եկեղեցի
Mahlezan church.jpg
Եկեղեցու տեսքն ամբողջությամբ
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևմտյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ18-րդ դար
Գմբեթ1 հատ
Կոորդինատներ: 38°39′9.9392001003951″ հս․ լ. 45°5′2.6174001004005″ ավ. ե. / 38.652760888916773752° հս․. լ. 45.084060388916775253° ավ. ե. / 38.652760888916773752; 45.084060388916775253
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ Քրիստոսի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահլազան գյուղում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին: Գտնվում է Խոյ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք՝ դեպի Մակու ճանապարհին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի և եկեղեցու մասին առաջին հիշատակումը թվագրվում է 16-րդ դարի, որի համաձայն Սեֆյան շահ Թահմասպ I-ը դեռ 1562 թվականին հրովարտակով հաստատել է սուրբ Թադեի վանքին եկեղեցական հարկեր վճարող գյուղերը, որոնցից մեկը եղել է Մահլազանը։ Տարբերակներից մեկի համաձայն, այդ նախկին հայաբնակ գյուղը համապատասխանում է Մաղխազան անունով ավանին, որը գտնվել է միջնադարյան Հայաստանի Պարսկահայք աշխարհի Հեր գավառում: Անվանումը ծագում է Մաղխազ՝ թիկնապահ անվանումից, որի պաշտոնում եղել են Խորխոռունիները: Եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում[2]: Այն Խոյ գավառի 8 եկեղեցիներից մեկն էր, որ գտնվում էր զուտ հայաբնակ Մահլազան գյուղում[3]։ Գյուղի բնակչությունը՝ 20 ընտանիք, չի տուժել հայոց Մեծ եղեռնի տարիներին[4]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Խաչը քարաշեն կենտրոնագմբեթ բազիլիկ կառույց է, 25x15 մետր ներքին տարածութեամբ եւ 8 մեթր բարձրությամբ (առանց գմբեթի): Յուրաքանչյուր երեք մետր բարձրանալու հատվածում դրված են քառակուսի երկար գերաններ: Գմբեթն աղյուսաշեն է, ունի 12 լուսամուտներ, յուրաքանչյուրի տակ մեկական խորշով: Ենթադրվում է, որ դրանց մեջ ամրացված պետք է լինեին 12 առաքեալների պատկերները[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]