Գալուստ Խանենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գալուստ Խանենց
Գալուստ Խանենց.jpg
Ծնվել էհունվարի 25, 1910(1910-01-25)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Վախճանվել էհունիսի 4, 1998(1998-06-04) (88 տարեկանում)
Վախճանի վայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Գալուստ Խանենց Վիքիդարանում

Գալուստ Խանենց (Խանյան, հունվարի 25, 1910(1910-01-25), Թեհրան, Իրան - հունիսի 4, 1998(1998-06-04), Թեհրան, Իրան), իրանահայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թեհրանում 1910 թվականի հունվարի 25-ին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։

Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ սրտով», «Հրաշալի զորություն», «Բարև քեզ, մարդ», «Հայ ժողովրդի վերածնունդը[1]», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի զորություն» և «Բարև քեզ մա՛րդ[2]» հատորները։

Գալուստ Խանենցը եղել է «Նոր էջ» գրական խմբակցության հիմնանդամներից[3], այս խումբը 1935 թվականին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր էջ» անունով, որպես «ժողովածու իրանահայ երիտասարդ գրողների»։

Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորամանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ բանաստեղծը» գրքի մեջ։

Գալուստ Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խանենց Գալուստ (1980)։ Հայ ժողովրդի վերածնունդը (հայերեն)։ Ա. հ. 
  2. Խանենց Գալուստ (1974)։ Բարեւ քեզ, մա՛րդ (հայերեն)։ Sevan Printing House 
  3. Հայկական համառոտ հանրագիտարան: Դաստակերտ-Կովսական (հայերեն)։ Հայկական հանրագրատարանի գլխավոր խմբագրություն։ 1990 
  4. «AV Production - Գալուստ Խանենց»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]