Սուրբ Գևորգ եկեղեցի (Թեհրան)
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
![]() Եկեղեցու գմբեթներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Թեհրան |
Թեմ | Թեհրանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1] |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 1884 |
Գմբեթ | 2 հատ |
Կոորդինատներ: 35°40′25.43300010041″ հս․ լ. 51°24′43.394400099992″ ավ. ե. / 35.6737313889167780° հս․. լ. 51.41205400002777282° ավ. ե. |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Թեհրանի թեմին: Գտնվում է Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառվազէ Ղազվին) հրապարակին կից Ղավամ օլ-Դոլէ շուկայի Քելիսա փողոցում[2]:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը Թեհրանում սկսել են հաստատվել այն ժամանակ, երբ այն դարձել է Իրանի մայրաքաղաքը՝ փոխարինելով Սպահանին: Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականին Կովկաս կատարած արշավանքների ժամանակ Արցախից հայեր են գերեվարվել և բնակեցվել Թեհրանում: Ավանդության համաձայն, սկզբում հայ բնակչության հոգևոր կարիքները հոգալու համար կառուցվել է փոքր մատուռ, թաղում բնակվող հայերի միջոցներով: Այն դարձել է Թեհրանում կառուցված հայկական առաջին կրոնական կառույցը[3]: Նոր Ջուղայից և Թավրիզից մի խումբ հայ արհեստավորներ գաղթում են Թեհրան և բնակություն հաստատում Դարվազէ Ղազվին թաղամասում[4]:
1871 թվականին մատուռի հարևանությամբ բացվել է դպրոց[5]: Փոքր մատուռի տեղում 1884 թվականին կառուցվում է ներկայիս եկեղեցին[6]:Թեհրանում ընդունված է սուրբ Գևորգի տոնին ուխտի գալիս այստեղ:
Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կառուցվել է ծերանոց, որը կառավարում է Թեհրանի թեմական խորհրդին ենթակա «Հայ կանանց բարեգործական ընկերությունը»[7]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շինությունն ամբողջությամբ կառուցվել է աղյուսից, պատերը ներսից գաջված են: Եկեղեցու հատակագիծն ուղղանկիւն է, որի երկար կողմը ձգւում է արևելքից արեւմուտք: Խորանը գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, մուտքերը երկուսն են՝ հյուսիսում և հարավում: Գմբեթներն ունեն բազմաթիվ լուսանցքներ, հիմնված են երկշարք չորս սյուների վրա: Եկեղեցու արտաքին պատերին և զանգակատան աշտարակի վրա կան մի քանի տապանաքարեր:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Monuments database — 2017.
- ↑ کتاب ارمنیان ایران، نویسنده:آندرانیک هویان، صفحههای (۱۱۱ تا ۱۵۷) انتشارات:مرکز بینالمللی گفتگوی تمدنها با همکاری انتشارات هرمس، تاریخ:۱۳۸۰، شابک:۲-۰۰۷-۳۶۳-۹۶۴
- ↑ ՀՀ սփյուռքի նախարարի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն
- ↑ Janet D. Lazarian. Encyclopedia of Iranian Armenians. Hirmand Publication, Second Edition: 2009.
- ↑ Թեհրանի թեմ
- ↑ Թեհրանի Սուրբ Գէորգ եկեղեցի
- ↑ Վահան Բայբուրդյան, Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ
|