Արմիկ Դաշչի , իրանահայ ֆլամենկոյի վարպետ-կիթառահար, երգահան[1]։ Նվագում է «նոր ֆլամենկո» («nuevo flamenco») ոճով։ Արմիկի բազմաթիվ ալբոմներ հայտնվել են «Billboard» ամսագրի «Top New Age Albums» ցուցանիշային աղյուսակի գագաթնակետում[2][3][4]։
Արմիկ Դաշչի ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, հայկական ընտանիքում։ Երաժշտությամբ հետաքրքրվել է երեխա տարիքից։ Մանուկ հասակից սկսել է կիթառ նվագել։ Երկու տարում ավարտել է սոլֆեջիոյի ծրագիրը, 12 տարեկան հասակում եղել է պրոֆեսիոնալ ձայնագրող։ Երաժշտական աշխատանքը սկսել է Թեհրանի գիշերային ակումբներում[5]։ Չնայած վաղ կարիերան հիմնականում կենտրոնացված է եղել ջազի վրա, 1970-ական թվականներին Իսպանիա կատարած այցի և ուսումնառության ժամանակ Արմիկը բացահայտել է ֆլամենկոյի գեղեցկությունն ու գրավչությունը։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո արտագաղթել է ԱՄՆ և հաստատվել Լոս Անջելեսում։ Թողարկել է բազմաթիվ երաժշտական ալբոմներ։ Արմիկի պնդմամբ՝ իր ստեղծագործական ոճի կայացման վրա ազդեցություն են գործել իսպանացի վիրտուոզ կիթառահար Պակո դե Լուսիայի կատարումները։