Պակո դե Լուսիա
Պակո դե Լուսիան (իսպ.՝ Paco de Lucía, իրական անունը՝ Ֆրանսիսկո Գուստավո Սանչես Գոմես , դեկտեմբերի 21, 1947[1][2][3], Ալխեսիրաս, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4] - փետրվարի 25, 2014[5][1], Playa del bache, Կինտանա Ռոո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6]), իսպանացի կիթառահար և կոմպոզիտոր, ֆլամենկո ժանրի հայտնի կատարող։
Մեծացել է ֆլամենկո կատարողների ընտանիքում։ Հայրը՝ Անտոնիո Սանչեսը, և Ռամոն եղբայրը կիթառահարներ էին, իսկ մյուս եղբայր Պեպեն՝ երգիչ։ Իր հոր և եղբոր ղեկավարության տակ սովորել է կիթառ նվագել և 11 տարեկան հասակում (1958) առաջին անգամ նվագել է ռադիոյում։ Նա հայտնի դարձավ որպես վիրտուոզ և ֆլամենկո ժանրի վառ ներկայացուցիչ։ Դե Լուսիան համագործակցել է երգիչ Էլ Կամերոն դե լա Իսլայի հետ, որի հետ միասին թողարկել է տասը ալբոմ, դաշնակահար Չիկ Կորիայի հետ։ Անդամ է եղել կիթառահարների տրիոյի Էլ Դի Մեոլայի և Ջոն Մաքլաֆլինի հետ։
Մահացել է 2014 թվականի փետրվարի 25-ին մեքսիկական Կանկունի լողափում։ Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը[8]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dos guitarras flamencas en stereo (1964) - Ռիկարդո Մոդրեգոյի հետ
- 12 canciones de García Lorca para guitarra (1965) - Ռիկարդո Մոդրեգոյի հետ
- 12 éxitos para 2 guitarras flamencas (1965) - Ռիկարդո Մոդրեգոյի հետ
- La fabulosa guitarra de Paco de Lucía (1967)
- Canciones andaluzas para 2 guitarras (1967) - Ռամոն դե Ալգեսիրասի հետ
- Dos guitarras flamencas en América Latina (1967) - Ռամոն դե Ալգեսիրասի հետ
- Fantasía flamenca de Paco de Lucía (1969)
- Paco de Lucía y Ramón de Algeciras en Hispanoamérica (1969) - Ռամոն դե Ալգեսիրասի հետ
- 12 Hits para 2 guitarras flamencas y orquesta de cuerda (1969) - Ռամոն դե Ալգեսիրասի հետ
- El mundo del flamenco (1971)
- Recital de guitarra de Paco de Lucía (1971)
- El duende flamenco de Paco de Lucía (1972)
- Fuente y caudal (1973)
- Almoraima (1976)
- Interpreta a Manuel de Falla (1978)
- Castro Marín (1981) - Լարրի Կորյելի և Ջոն Մաքլաֆլինի հետ
- Sólo quiero caminar (1981)
- Passion, Grace and Fire (1983) - Էլ Դի Մեոլայի և Ջոն Մաքլաֆլինի հետ
- Siroco (1987)
- Zyryab (1990)
- Concierto de Aranjuez (1991)
- The Guitar Trio (1996) - Էլ Դի Մեոլայի և Ջոն Մաքլաֆլինի հետ
- Luzia (1998)
- Cositas buenas (2004)
Համերգային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- En vivo desde el Teatro Real (1975)
- Friday Night in San Francisco (1981) - Էլ Դի Մեոլայի և Ջոն Մաքլաֆլինի հետ
- Live... One Summer Night (1984)
- Live recordings (1987) - Ջորջ Դալարասի հետ
- Live in América (1993)
Կոմպիլյացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Entre dos aguas (1975)
- Antología (1995)
- Integral (2003)
- Por Descubrir (2003)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պակո դե Լուսիա կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119466929 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://cultura.elpais.com/cultura/2014/02/26/actualidad/1393402092_307878.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.eluniversal.com.mx/espectaculos/2014/pgje-confirma-muerte-de-paco-de-lucia-en-playa-del-carmen-990696.html
- ↑ 7,0 7,1 https://mjf-database.epfl.ch/public
- ↑ Մահացել է Պակո դե Լուսիան