Համբարձում Գրիգորյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Համբարձում Գրիգորյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 9, 1893[1] Թավրիզ, Իրան[1] |
| Երկիր | Իրան |
| Մահացել է | հուլիսի 28, 1975 (82 տարեկան) |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր |
| Կրթություն | Թեմական կենտրոնական դպրոց (1913)[1] և Փարիզի երգիչների դպրոց (1927)[1] |
Համբարձում Գրիգորի Գրիգորյան (մայիսի 9, 1893[1], Թավրիզ, Իրան[1] - հուլիսի 28, 1975), իրանահայ կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համբարձում Գրիգորյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ 1913 թվականին ավարտել է Ատրպատականի թեմական-կենտրոնական դպրոցը, մինչև 1923 թվականը պաշտոնավարել Ղազվինի ազգային դպրոցում։ 1923-1927 թվականներին սովորել է Փարիզի Երգեցողության դպրոցում (Schola Cantorum)՝ աշակերտելով Վենսան դ’Էնդիին։ 1927 թվականին շարունակել է երաժշտական֊ մանկավարժական գործունեությունը Ռաշթում, ապա՝ Թեհրանում, ուր 1928 թվականին հիմնել է «Կոմիտաս» երգչախումբը (ղեկավարել է մինչն 1969 թվականը)։ Գրել է 200-ից ավելի հայկական երգ, խմբերգ, պարերգ, արևելյան-պարսկական էսքիզներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 226)։ |