Արտո Տերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտո Տերյան
Ծնվել է1892
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել է1954
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Վարթո Տերյան
Երեխա(ներ)Ալենուշ Տերյան

Արտո Տերյան (1892, Թեհրան, Իրան - 1954, պարսկերեն՝ آرتو طریان), իրանահայ դերասան, ռեժիսոր, Իրանի «Սեփահ բանկի» տնօրեն։ Իրանում մեծ դեր է խաղացել թատրոնի զարգացման գործում։

Թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Վարթո Տերյանի ամուսինը, ֆիզիկոս, աստղագետ Ալենուշ Տերյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտո Տերյանը ծնվել է 1892 թվականին Թեհրանում։ Սովորել է Թեհրանի Հայկազյան դպրոցում։ Երիտասարդ տարիքից մեծ հետաքրքրություն է դրսևորել թատրոնի նկատմամբ։ 1917 թվականին Տերյանն մեկնել է Մոսկվա, ուսումնասիրել թատերական արվեստը։ Թեհրանում հիմնադրել է մի շարք թատերախմբեր, մարմնավորել է բազմաթիվ դերեր։

Արտո Տերյանը մեծ ներդրում ունի իրանական թատրոնի առաջընթացի գործում։ Նա հայերեն և պարսկերեն է թարգմանել մի շարք պիեսներ։

Մահացել է 1954 թվականին[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bedrosian Narek Hartunian and Narbeh։ «فصلنامه فرهنگی پیمان»։ www.paymanonline.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-07-ին։ Վերցված է 2017-11-25