Թավրիզ-Մազդոկյան բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թավրիզ-Մազդոկյան բարբառ (նաև՝ Պարսկահայոց և Աստրախանի բարաբառ, Աստրախանի բարաբառ), հայերենի բարբառներից մեկը։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Արարատյան կամ հյուսիս–արևելյան բարբառախմբին։ Խոսվել է Հյուսիսային Կովկասում (Մոզդոկ, Ղզլար), այժմ կենդանի խոսակցական բարբառ է Իրանում (Էնզելիից մինչև Նոր Ջուղա)։

Բաղաձայնական համակարգը՝ երկաստիճան ձայնազուրկ։ Կատարվել է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժ, ձայնեղները խլացել են։ Գրաբարի հ>խ (հայր>խէր), տն>նն (մատնոց > մաննոց), ուա>իվա (շուար> շիվար) ևն[1]։

Անհնչյունափոխությամբ նման է Շամախիի բարբառին, ձևաբանական հատկանիշներով՝ Արարատյան բարբառին (բացառական և ներգոյական հոլովները կազմվում են համապատասխանորեն ից և ըմ վերջավորություններով՝ պանից, պանէրից, հայաթըմ, հայաթնէրըմ), իսկ որոշ հատկանիշներով՝ Մարաղայի (տես Մարաղայի բարբառ), Խոյի (տես Խոյի բարբառ) բարբառներին։ Վաղակատար դերբայը կազմվում է էր վերջավորությամբ, որի շրջուն ձևերում ր ընկնում է (ընկէր ա, բայց՝ ճանապար ա ընկէ)։ Անցյալ կատարյալում ջնջվել է բայերից ցոյական հիմքը (ասավ, կանաչավ, ասանք), իսկ եզակի առաջին դեմքը ստացել է մ (ասամ, տըվամ, տէսամ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 107.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 144