Աղա-Մահմեդ խան Ղաջար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղա-Մահմեդ խան Ղաջար
آقامحمدخان قاجار
MohammadKhanQajari.jpg
 
Քաղաքացիություն՝ Իրան
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր 1742[1]
Ծննդավայր Դամղան
Վախճանի օր հունիսի 17, 1797(1797-06-17)
Վախճանի վայր Շուշի, Ղարաբաղի խանություն
Թաղված Նաջաֆ և Մաշհադ
Դինաստիա Ղաջարիների դինաստիա
Հայր Մոհամմադ Հասան խան
 
Ինքնագիր Mohammad Khan stamp.jpg

Աղա-Մահմեդ խան Ղաջար (1742[1], Դամղան - հունիսի 17, 1797(1797-06-17), Շուշի, Ղարաբաղի խանություն), Իրանի շահ 1796 թվականից, Ղաջարիների դինաստիայի (1796-1925) հիմնադիրը։

1780-ական թվականներին գլխավորել է իշխանության համար Ղաջարների պայքարը, որը 1794 թվականին ավարտվեց իր հաղթանակով։ Պարսկական գերիշխանությունը Հարավային Կովկասում վերահաստատելու նպատակով 1795 թվականին արշավեց Ղարաբաղ, Երևան և Շիրվան։ 30 օրվա պաշարումից հետո գրավեց Երևանը։

Անհաջողություն կրելով Շուշիի բերդի մոտ՝ Աղա-Մահմեդն արշավել է Վրաստան։ Սեպտեմբերին գրավեց Թիֆլիսը, կողոպտեց քաղաքն ու գերեվարեց հազարավոր բնակիչների (նվաճողների վայրագությանը զոհ գնաց Սայաթ Նովան)։ Վերադառնալով Վրաստանից՝ թագադրվեց շահ։ 1797 թվականին երկրորդ անգամ անցավ Արաքս գետը, մտավ Սյունիք, գրավեց Շուշիի բերդը։ Աղա-Մահմեդ Խան Ղաջարի բռնություններն ու դաժանությունները նրա դեմ հանեցին նույնիսկ մոտիկ և հավատարիմ մարդկանց, որոնց ձեռքով էլ 1797 թվականին հունիսի 17-ին սպանվեց Շուշիում։ Թաղված է Մաշհադում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png