Արփի (ամսագիր, Թեհրան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)
«Արփի», հայակական գրական, գիտական և հասարակական ամսագիր։ Լույս է տեսել 1949-1956 թվականներին, Թեհրանում (Իրան)։ Խմբագիր-հրատարակիչ՝ Հ. Թադևոսյան։ Տպագրել է գրական-գեղարվեստական, արվեստաբանական նյութեր և տեղեկություններ, թարգմանություններ եվրոպական և ռուս գրականությունից (Պուշկին, Լեմոնտով, Տուրգենև և այլն), լայն տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի գրականությանը։ «Արփի»-ն արձագանքել է հայկական առավելապես Իրանի հայերի կյանքի իրադարձություններին, ինչպես նաև կարևոր համարվող միջազգային քաղաքական նորություններին։
Աշխատակցել են Դևը, Լ. Բզնունին, Հ. Թամրազյանը և ուրիշներ։ 1950 թվականից ամսագրին կից հրատարակվել է «Արփի» մանկական հավելվածը, որտեղ տպագրվել են բանաստեղծություններ, հեքիաթներ, պատմվածքներ, մանկական խաղեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 155)։ |