Սուրբ Սարգիս եկեղեցի (Նոր Ջուղա)
| Սուրբ Սարգիս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սպահանի նահանգ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի[1] |
| Թեմ | Սպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
| Ներկա վիճակ | գործող |
| Ժառանգության կարգավիճակ | Իրանի ազգային ժառանգություն[2][3] |
| Նվիրված | Սուրբ Սարգիս[4][1] |
| Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
| Ճարտարապետական ոճ | սեֆյան ճարտարապետություն[3] |
| Կառուցման ավարտ | 1659 |
| Գմբեթ | 1 հատ |
| Շինանյութ | adobe?[4], աղյուս[4] և plaster?[4] |
![]() | |
![]() | |
| 32°38′00″N 51°38′29″E / 32.633333333333°N 51.641305555556°E | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Երևան թաղում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1658 թվականին, երբ հիմնադրվել էր Սպահանի թեմը, այստեղ հիմնադրվել է նոր եկեղեցի[5]։ Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1659 թվականին, ժողովրդի նվիրատվությամբ։ Ի սկզբանե հայտնի է եղել որպես «Ամենափրկիչ», սակայն 1850-ական թվականներին, երբ Նոր Ջուղայի սուրբ Սարգիս եկեղեցին խոնարհվել ու ամայացել է, իսկ սպասներն ու սուրբ Սարգսի աջը փոխադրել են այստեղ։ Եկեղեցին այդ ժամանակից սկսել է կոչվել «Սուրբ Սարգիս»[6]։ Հին եկեղեցու զանգը գոյություն է ունեցել մինչև 1930-ական թվականները։
Եկեղեցու զանգակատունը գտնվում է հարավարևմտյան կողմում՝ տանիքի վրա։ Ունի հայկական ոճի սյուներ և սրանկյուն գմբեթ։ Եկեղեցու բակի արևելյան կողմում կա մի մատուռ, կամ ամռան եկեղեցի «սուրբ Ստեփանոս» անունով, որ կառուցվել է 1704 թւականին, ունի մի փոքր գմբեթ։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Սարգիսն ունեցել է որմանկարներ, կամ նկարազարդումներ, սակայն այժմ ամբողջովին սպիտակեցված է։ Շինությունը կառուցվել է կավից և աղյուսից։ Արտաքին պատերը պատված են աղյուսով, իսկ ներքին պատերը ծածկված են սվաղով[7]։
Խորանի վերևում Հիսուսի և առաքյալների ու հրեշտակների նկարները։ Խորանը նկարազարդ և ծաղկազարդ է։ Եկեղեցում կան հախճապակիներ, որոնք ունեն կապտագույն ու կանաչագույն զարդեր, ծառ ու ծաղիկներ, կենդանիներ, որոնք բոլորը բերվել են նախկին սուրբ Սարգիս եկեղեցուց։ Հախճապակու վրա պատկերված է սուրբ Աստվածածնի ավետումը, կողքերին խաչեր, իսկ ներքևում արձանագրություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

